Աշխարհ

09.03.2020 16:05


Ֆիլիպիններն առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել կորոնավիրուսի պատճառով

Ֆիլիպիններն առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել կորոնավիրուսի պատճառով

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամանագիր Է ստորագրել կորոնավիրուսի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը Ֆիլիպիններում հասել Է 10-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլոր կառավարական գերատեսչությունները եւ տեղական վարչակազմերը պարտավոր են ցուցաբերել համակողմանի օգնություն, համագործակցել եւ անհրաժեշտ ռեսուրսները մոբիլիզացնել՝ լուրջ, շտապ հակազդման հարկ եղած միջոցները ժամանակին ձեռնարկելու եւ COVID-19-ի սպառնալիքները զսպելու ու վերացնելու համար՝ թույլ չտալով հապաղումներ»,-ասվում Է հրամանագրում, որը հրապարակված Է նախագահի վարչակազմի պաշտոնական կայքում:

Հրամանագրի համաձայն, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի դեմ պայքարում նաեւ կներգրավվեն Ֆիլիպինների ազգային ոստիկանության եւ իրավապահ մյուս ծառայությունների ուժերը: Philippine Daily Inquirer ֆիլիպինյան հրատարակությունը նշում Է, որ Դուտերտեն հրամանագիրն ստորագրել Է այն բանից մի քանի ժամ անց, երբ առողջապահության նախարարությունից պաշտոնական անձինք իրեն հայտնել են, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակը հասել Է 10-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը