Թաիլանդում ռոբոտները խնամում են կորոնավիրուսով հիվանդներին
Չուլալոնգքոռնի համալսարանը եւ Advanced Info Service (AIS) կապի գործարկուն Թաիլանդում մշակել են 5G տեխնոլոգիայով խելացի ռոբոտներ, որոնք թույլ են տալիս հետեւել եւ խնամել կորոնավիրուսով հիվանդներին: Դրանցից մի քանիսն արդեն կիրառվում են թագավորության երեք բժշկական հիմնարկություններում. երկուսը՝ Ռաչավիթի հվանդանոցում, մեկը՝ Թալիանդի կրծքի կենտրոնական ինստիտուտում եւ Նոփարաթ Ռաչաթանի հիվանդանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք մեր 5G ցանցը գործի ենք դրել գործարար շրջաններում ինտելեկտուալ ռոբոտներն օգտագործելու համար նոր կորոնավիրուսի դեմ պաքարում»,- մարտի 9-ին մեջբերում Է Bangkok Post թերթը AIS-ի համազգային գործողությունների եւ աջակցության ղեկավար Վասիթ Վաթանասափի խոսքը: Ռոբոտները հավաքել են Չուլալոնգքոռնի համալսարանի ճարտարագիտական եւ բժշկական ֆակուլտետներում:
Մեքենաներն օգտագործվում են կասկածի տակ գտնվող մարդկանց ախտանիշների հսկման եւ արդեն ախտահարվածների խնամքի համար, որպեսզի նվազեցվի բժշկական անձնակազմի վարակման հավանականությունը: Այս պահին թագավորությունում հաստատված Է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության 50 դեպք, բուժվել Է 33 մարդ, նաեւ երկրում մեկ մահացու վախճան Է արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: