Ա. Պեպանյան. «3–րդ հանրապետության տարիներին ոչ մի քաղաքական հուշագիր գոնե 10%–ով իրականություն չի դարձել»
–Երրորդհանրապետությանտարիներինոչմինախընտրականծրագիր, քաղաքականհուշագիրգոնետասըտոկոսովիրականությունչիդարձել,–անդրադառնալով փետրվարի 17–ին ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի միջև ստորագրված կոալիցիոն հուշագրին՝ «7օր»–ին ասել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։
Նրան միայն մեկ հարց է հետաքրքրում` ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրող միակ անձը` ՍերժՍարգսյանը, կկարողանա՞ այդ իրավիճակը մեղմելուն ուղղված քայլեր անել:
–Իսկ այդ կոալիցիոն կուսակցությունները բեռ են նրա համար: Եթե Սարգսյանը որոշի հանկարծ լուրջ փոփոխություններ անել, ապա այդ կուսակցությունները նրան չեն կարող պահանջները բավարարող կադրեր ապահովել։ Եվ հետո՝ այդկուսակցություններըկսկսենսաբոտաժանել, քանի որ փոփոխություններից հետո իրենց կարիքը չի զգացվի,–ասել է Ա. Պեպանյանը՝ հավելելով, որ հայաստանյան կուսակցություն կոչվածները երկրի կյանքում էական ոչինչ փոխել չեն կարող, քանի որ պատկերացում չունեն իրականությունը որոշող երևույթների մասին:
Ա. Պեպանյան. «3–րդ հանրապետության տարիներին ոչ մի քաղաքական հուշագիր գոնե 10%–ով իրականություն չի դարձել»
–Երրորդ հանրապետության տարիներին ոչ մի նախընտրական ծրագիր, քաղաքական հուշագիր գոնե տասը տոկոսով իրականություն չի դարձել,–անդրադառնալով փետրվարի 17–ին ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի միջև ստորագրված կոալիցիոն հուշագրին՝ «7օր»–ին ասել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։
Նրան միայն մեկ հարց է հետաքրքրում` ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրող միակ անձը` Սերժ Սարգսյանը, կկարողանա՞ այդ իրավիճակը մեղմելուն ուղղված քայլեր անել:
–Իսկ այդ կոալիցիոն կուսակցությունները բեռ են նրա համար: Եթե Սարգսյանը որոշի հանկարծ լուրջ փոփոխություններ անել, ապա այդ կուսակցությունները նրան չեն կարող պահանջները բավարարող կադրեր ապահովել։ Եվ հետո՝ այդ կուսակցությունները կսկսեն սաբոտաժ անել, քանի որ փոփոխություններից հետո իրենց կարիքը չի զգացվի,–ասել է Ա. Պեպանյանը՝ հավելելով, որ հայաստանյան կուսակցություն կոչվածները երկրի կյանքում էական ոչինչ փոխել չեն կարող, քանի որ պատկերացում չունեն իրականությունը որոշող երևույթների մասին:
7or.am