Աշխարհ

09.03.2020 12:15


Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր է հիվանդացել կորոնավիրուսով

Ֆրանսիայի խորհրդարանի արդեն չորս պատգամավոր է հիվանդացել կորոնավիրուսով

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել Է Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը (ARS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել Էր Ազգային ժողովի երկու պատգամավորների վարակման մասին: Բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Նաեւ վարակվել Է «Հառաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:

«Ազգային ժողովի չորս պատգամավորների եւ երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել: Կատարվում են սանիտարական հետազոտություններ, Ազգային ժողովի ծառայությունները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բժիշկները հավելել են, որ երկու նոր հայտնաբերված պատգամավորները մեկուսացված են, պարզվում Է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելության մասին չի հաղորդվում: Երկրի սանիտարական գործակալությունը մարտի 8-ի երեկոյան տեղեկացրել Է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 1126-ի, մահացել Է 19 մարդ:

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում Է հազարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը