Աշխարհ

09.03.2020 10:44


Նավթի համաշխարհային գները մեկ գիշերվա մեջ ընկել են 14 դոլարով

Նավթի համաշխարհային գները մեկ գիշերվա մեջ ընկել են 14 դոլարով

Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի համար նվազել է գրեթե 14 դոլարով՝ հասնելով 31,27 դոլարի։ Մարտի 7-ի դրությամբ գինը 45,54 դոլար էր մեկ բարելի համար։ Այս մասին հայտնում է rbc-ն։

Նավթի գները կտրուկ նվազել են ՕՊԵԿ-ի գործարքի փլուզման համապատկերին։ Նիստի մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանումը կրճատելու հարցում, և համաձայնագիրը կդադարի ուժի մեջ մնալ ապրիլի 1-ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը