Ճապոնիայում մոտ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի կա։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը։ ՀՀ արտաքին գերատեսչության տվյալներով՝ նրանցից և ոչ մեկը երեկ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից չի տուժել։
Նշենք, որ «Gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000–ից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է այդ երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն։ Տեղեկացվում է նաև, որ Ճապոնիայի հյուսիս–արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել՝ 6,6 մագնիտուդ հզորությամբ։ Այնտեղ ցունամիի վտանգ չկա։
Ճապոնիայում մոտ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի կա

7or.am