Լրահոս

12.03.2011 09:21


Հայրը սպանել է որդուն

Մարտի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 17 շենքի 72 բնակարանում սպանություն է կատարվել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 50-ամյա Սեդրակ Գյումրյանը ժամը 16.00-ի սահմաններում նշված բնակարանում խոհանոցային դանակով սպանել է որդուն՝ 23-ամյա Սարգիս Գյումրյանին: Նույն օրը, ժամը 17.00-ին, Սեդրակ Գյումրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանել կատարածը:Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը