Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:
Հանրապետության ղեկավարը խորհրդակցության սկզբում ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է և քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատարելը: Նախագահը տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվող քաղաքականության վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, հանձնարարականներ տվել պատասխանատուներին.
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախատեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»,- ասել է Նախագահը:
(Առանձին ոլորտների վերաբերյալ Նախագահի խոսքից մեջբերումները ներկայացվում են ստորև)
***
Տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալխորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից
Այսօր ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի միասին որոշ ճշգրտումներ կատարենք մեր նպատակադրումներում: Խոսքս մեր նախկին ծրագրերի կամ բյուջեով նախատեսված ցուցանիշների մասին չէ: Այդ ցուցանիշների ձեռքբերման ուղղությամբ աշխատանք կատարվում է, մենք այդ աշխատանքը պետք է ավելի արդյունավետ դարձնենք և ավելի կամային մոտեցում ցուցաբերենք: Խոսքս արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայություններ սահմանելու մասին է:
Մենք դժվարին ձմեռ անցկացրինք. դժվար` առաջին հերթին սոցիալական տեսանկյունից: Տնտեսական ճգնաժամի հետևանքներից դեռևս չապաքինված մեր տնտեսության հնարավորությունների պակասը, նաև բնության կողմից թելադրված` մեր գյուղատնտեսության խայտառակ արդյունքները, գնաճային արտաքին ուժեղ ճնշումները և ձմեռվա բերած բնական հոգսերը լրջորեն բարդացրեցին և անհամարժեք թանկ դարձրեցին կյանքը մեր երկրում: Մենք բառացիորեն ստիպված էինք դիմակայել տնտեսական ձմռանը, և հաճախ նույնիսկ մարդկանց համար անտեսանելի, բայց կարևոր նշանակություն ունեցող կենսական խնդիրներ լուծել: Նույնիսկ բանը հասավ նրան, որ մենք ստիպված էինք պետական մակարդակով հանրապետություն ցորեն ներկրելու խնդիրներ լուծել: Վաղուց այսպիսի բան չէր եղել:
Բայց միևնույն ժամանակ մենք չդադարեցինք նաև գարնանային ծրագրեր կազմել, և այդ ծրագրերից կարող ենք հիշատակել ցորենի, գարու սերմացու ձեռք բերելու և արտադրողներին ապառիկ տրամադրելու ծրագիրը, կարող ենք նշել գազի սակագների կայուն պահպանման համար պայքարի ծրագիրը, ինչն իսկապես, կարելի է այդպես կոչել առանց չափազանցնելու: Կարող եմ առանձնացնել ֆինանսական միջոցներ հայթայթելու և մարզերին տրամադրելու ծրագրերը, որպեսզի նրանք կարողանան լուծել տարիներով կուտակված խնդիրները: Ընդհանրապես, շատ են նման ծրագրերը: Դրանք արդեն պատրաստ են, և հիմա եկել է ակտիվ գործելու ժամանակը:
Մեր ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթևացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի և հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որևէ դժվարության առջև: Այսինքն, ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը: Ես ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր առնվազն մեկ խնդիր պետք է լուծի` մեծ, փոքր, բայց պետք է խնդիր լուծի: Այս առումով ես ունեմ մի քանի դիտարկումներ կամ ցուցումներ, ինչպես ուզում եք ձևակերպեք, և հիմա ես ուզում եմ դրանք հնչեցնել.
1. Թե´ կարճաժամկետ, և թե´ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը մեզ համար լինելու է գերակայություն: Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանք, ինչո՞ւ չէ` նաև համարձակ քայլեր, ինչո՞ւ չէ` նաև ոչ ավանդական քայլեր:
Ես հասկանում եմ, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր: Ուզում եմ, որպեսզի մենք ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավեք նաև մեր վերահսկողական ծառայությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Ակնկալում եմ, որ կոնկրետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը` ի՞նչ գնով ձեռք բերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան և ի՞նչ գնով վաճառվեց ապրանքը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները և բոլոր միջոցները, որպեսզի այս խնդիրը լուծենք հենց իրավական դաշտում: Պետք է լուրջ աշխատանք տանել ներմուծողների հետ, պետք է լուրջ աշխատանք տանել արտադրողների հետ և, իհարկե, լուրջ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, հիմա դրա իսկական ժամանակն է` մրցակցությունը խթանելու համար:
Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, և այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում:
2. Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է և, իմ կարծիքով, այդպիսի երևույթները մեզ տևական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է որպես հետևանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում և բարենպաստ մեր տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար:
3. Այսօր ես հրավիրել եմ նաև տնտեսության հիմնական ճյուղերում զարգացումների համար պատասխանատու նախարարներին: Համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը և դրա ճյուղային կառուցվածքի համադրելի վերլուծությունները յուրաքանչյուր նախարարի աշխատանքի գնահատականի համար հիմք են ծառայելու: Մենք այլ հիմք չենք ունենալու և չունենք:
- Արդյունաբերության և ծառայության ոլորտում, պարո´ն Դավթյան,մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու: Խնդրում եմ, որպեսզի խիստ կոնկրետ գործերով զբաղվեք, ակտիվ լինեք, որպեսզի միշտ գործարարի կողքին կանգնեք: Իմ կարծիքով, Ձեր նախարարությունը և կոնկրետ Դուք, գործարար աշխարհի ներկայացուցիչն եք Կառավարությունում: Մեր Կառավարությունը կոլեգիալ մարմին է և, եթե գործարարները խնդիրներ ունեն այլ գերատեսչությունների հետ, դա, առաջին հերթին, հենց Ձեր խնդիրն է: Մենք և´ անցյալ, և´ նախանցյալ տարի շատ լավ հիմքեր ենք ստեղծել, ինչի արդյունքը մենք այս տարի պետք է տեսնենք: Պետք չէ հանգստանալ այն փաստով, որ 2010թ. արդյունքներով 9 տոկոսանոց աճ ենք ունեցել արդյունաբերությունում: Քիչ է, որովհետև հիմքը ցածր էր: Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ: Սա´ է Ձեր հիմնական խնդիրը:
- Այս տարի ես ակնկալում եմ նաև աճ շինարարության բնագավառում: Այն ծրագրերը, որ մենք սկսել ենք և սկսելու ենք, լավ հիմք են, որպեսզի աշխուժություն լինի շինարարության բանագավառում: Արդեն իսկ նախատեսված միջոցները բավարար են, որպեսզի մեր շինարարության բանագավառն այս տարի ունենա լուրջ աճ: Քաղաքաշինության նախարարը ու նաև տրանսպորտի և կապի նախարարը պետք է այստեղ հանդես գան այս ծրագրերը արագացնողի դերում: Դուք պետք է կատալիզատորի դեր կատարեք: Եվ պետք է նայել, թե արդյո՞ք այն փոփոխությունները, որ մենք անում ենք` տարբեր լիցենզիաներ, թույլտվություններ փոփոխելով, դրանք օգուտ են բերում, թե` ոչ: Վերջիվերջո, մարդիկ պետք է մեկ դաշտ ունենան, այդ դաշտին հարմարվեն և աշխատեն: Կամ եթե այդ փոփոխություններն անհրաժեշտ են, ուրեմն ակտիվորեն հեռուստատեսությամբ, մամուլով պետք է բացատրել, թե ինչի համար ենք այս փոփոխություններն անում: Գիտեմ, տեղյակ եմ, որ կառավարության վերջին նիստերի ընթացքում մենք բազմաթիվ լիցենզիաներ ենք վերացրել, կարգեր ենք փոխել, բայց այդ մասին պետք է իմանան բոլորը, հատկապես նրանք, ովքեր զբաղված են շինարարությունով:
Ավանդական խոսք կա` ասում են, որ պետական ծրագրերը պետք է լոկոմոտիվի դեր կատարեն, բայց մենք հսկայական ծրագրեր ենք իրականացնում, և չգիտեմ ինչու` լոկոմոտիվը չի երևում: Քաղաքաշինության, Տրանսպորտի և կապի նախարարներն այնպես պետք է անեն, որ այս տարի այդ լոկոմոտիվը երևա:
Պարո´ն Վարչապետ, իմ խնդրանքն է, որպեսզի որևէ բացատրություն չընդունվի ծրագրերի ձախողման կամ անհարկի ձգձգման պարագայում: Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ:
4. Այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Խոսքս միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, որովհետև գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ: Իհարկե, գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը: Մենք պետք է շատ կոնկրետ և հասցեական աշխատանք կատարենք: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` և´ վարչապետը, և´ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով և ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երևան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ:
Ինձ համար, ընդհանրապես, շատ տարօրինակ է, որ գյուղացին հող ունի, բայց աղքատ է: Որո՞նք են այն պատճառները, որ ստիպում են մարդուն հող չմշակել: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ մեր գյուղացիների ինչ-որ մասը չի ուզում աշխատել և այլն, և այլն: Այդպիսի բան չկա: Եթե մարդը տեսնի, որ հողի վրա աշխատելով` կարողանում է արժանավայել ապրել, հաստատ կաշխատի: Ինչո՞ւ Արարատյան դաշտավայրում ավելի շատ են աշխատում հողի վրա, քան այլ տեղեր, որովհետև իրենց աշխատանքի արդյունքը տեսնում են:
Մի ուրիշ խնդրի վրա էլ եմ ուզում պարոն Կարապետյանի ուշադրությունը հրավիրել: Բազմաթիվ անգամներ, այդ թվում, երբ Դուք դեռ գյուղնախարար չէիք, ինձ ասում էիք, որ գյուղացիները որևէ խնդիր չունեն աճեցրած ապրանքն իրացնելու հետ կապված: Բայց ինչու՞ մենք դրա մասին հրապարակավ չենք ասում: Ինչու՞ չեք ասում` ես որպես գյուղատնտեսության նախարար, երաշխավորում եմ, որ ձեր աճեցրած բարիքն անպայման կարողանալու եք սպառել: Ասե´ք, եթե այդպես է: Եթե այդպես չէ, ուրեմն պետք չեն այդպիսի խոսակցություններն ընդհանրապես, և պետք է անընդհատ վերամշակող արդյունաբերության հնարավորությունները մեծացնել: Մանավանդ, որ մեր վերամշակված արտադրանքը հեշտությամբ կարելի է արտահանել: Ես հիշում եմ, մի քանի ամիս առաջ, երբ Ձեր ձեռնարկությունում էի, ասում էիք, որ չեք հասցնում վերամշակել ու արտահանել, որովհետև ներքին շուկայում սպառման ծավալները մեծ են: Դե ուրեմն, հիմա մարդկանց բացատրեք, օգնեք, որ ավելի շատ արտադրեն, որպեսզի ավելի շատ վերամշակեք:
5. Ուզում եմ Կենտրոնական բանկի գործունեության հետ կապված մի դիտարկում էլ անել: Գաղտնիք չէ, որ Կենտրոնական բանկը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է` իր հնարավորություններով, մարդկային ներուժով և այլն: Եվ, բնականաբար, Կենտրոնական բանկի գերխնդիրը` գների կայունությունն է: Բազմաթիվ անգամ, պարո´ն Ջավադյան, ինքներդ եք հնչեցրել, որ ինֆլացիայի հարցում գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե մեծ նշանակություն ունի, ինչու՞ ավելի հետևողականորեն չեք զբաղվում գյուղով, գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր բանկերը առևտրային բանկեր են, որ նրանք բիզնես են անում, և անհարկի միջամտությունները նրանց գործունեության մեջ, իհարկե, կարող են շատ վատ հետևանքներ ունենալ: Բայց նրանց ավելի ակտիվ ուղղորդել դեպի գյուղատնտեսություն, դրա համար պայմաններ ստեղծելով, կարծում եմ` կարող եք, և դա պետք է ավելի էական տեղ ունենա ձեր գործունեության մեջ:
6. Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել որոշումների կայացման գործընթացի վրա: Ինչ-որ բան փոխելիս, բոլորիդ խնդրում եմ, հարցին նայեք բոլոր կողմերից, ինչ-որ բան փոխելիս ամենից կարևորն անթերի օրենք, որոշում ձևակերպելը չէ: Ամենից կարևորն այն է, որպեսզի փոփոխություն առաջարկողը կարողանա պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն է ունենալու այն տարբեր մարդկանց վրա: Եթե մենք չկարողանանք դա անել, մենք ղեկավարվելու ենք միայն բարի ցանկություններով: Ակնհայտ է, որ փոփոխությունները միշտ ցավոտ են լինում, նույնիսկ, եթե միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում դրանք շատ օգտակար են: Իհարկե, մարդիկ շատ լավ տեսնում են, զգում, թե կատարվածն օգտակա՞ր փոփոխություն է, թե ոչ: Փոփոխությունների ժամանակ բարի ցանկություններն անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն: Մենք պետք է կարողանանք ապահովել և´ անհրաժեշտ, և´ բավարար պայմաններ: Ես ուրախ եմ, որ մեր կառավարությունն իրեն անսխալական չի համարում և պարբերաբար անդրադառնում է այն որոշումներին, որոնք, լուծելով որոշակի խնդիրներ, հարակից այլ խնդիրներ են հարուցում:
Հակիրճ` ասածս այն է, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են փոփոխելու իրավիճակը, պետք է համակողմանի կշռադատված լինեն:
Մենք միշտ խոսում ենք հարկային-մաքսային համակարգում բարեփոխումների մասին: Մեկ անգամ ևս կրնկնեմ, որ ցանկացած բարեփոխում, իհարկե, ցավոտ է, և ես հասկանում եմ, պարո´ն Խաչատրյան, այսօրվա մոտեցումները, այդ բարեփոխումներն առանց ցավի և համադրված անցկացնելու ցանկությունը: Դա ճիշտ մոտեցում է, բայց մենք նաև պետք է գիտակցենք, որ գալու է մի պահ, որ մենք մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ և արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան:
Եթե անհրաժեշտություն կա, ապա մենք պետք է ներգրավենք փորձագետների, որովհետև արագ փոփոխությունները կարող են շոկ առաջացնել և իրենց ներսում պարունակում են բազմաթիվ ռիսկեր: Եվ որպեսզի մենք, այսպես ասած, երկու քայլ առաջ չգնանք, մեկ քայլ հետ, կամ մեկ քայլ առաջ չգնանք, երկու քայլ հետ, պարտավոր ենք բոլոր հնարավորություններն օգտագործելով համակողմանի նախապատրաստվել: Առանց ամաչելու մենք պետք է դիմենք նաև միջազգային կազմակերպությունների օգնությանը, օժանդակությանը: Որևէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում: Այդ կազմակերպությունները հենց նրա համար են, որպեսզի օժանդակեն զարգացող երկրներին:
Պարզ է, որ փոփոխությունների ընթացքում շատ մարդիկ են լինելու, ովքեր փորձելու են անձնական խնդիրներ լուծել, փորձելու են քաղաքական խնդիրներ լուծել, սուտը ներկայացնելու են որպես բացարձակ ճշմարտություն, ովքեր փորձելու են վարկաբեկել համակարգը, բայց դրան պետք է հանգիստ և հանդարտ վերաբերվել` իհարկե մշտապես բաց հաշվետվություն տալով կատարված աշխատանքի մասին:
Հաճախ քննադատության մեջ լուրջ դիտարկումներ ու առաջարկներ են լինում: Դրանք պետք է անպայման օգտագործել: Մենք պատրաստ ենք ցանկացած բարի խորհուրդ, ցանկացած օգտակար խորհուրդ ընդունելու: Ճիշտ խորհուրդ տվողներին, օգտակար խորհուրդ տվողներին մենք նաև պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքներում: Սա´ է մեր խնդիրը:
Ես կարծում եմ, որ այս դիտարկումները շատ բարձր նշաձող չեն մեր աշխատանքների համար, հասանելի նպատակադրումներ են, և մենք, իրոք, պարտավոր ենք որոշակի ժամանակ անց ինքներս տեսնել փոփոխությունների արդյունքները և բոլորին ներկայացնել, թե ուր ենք հասել:
Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:
Հանրապետության ղեկավարը խորհրդակցության սկզբում ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է և քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատարելը: Նախագահը տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվող քաղաքականության վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, հանձնարարականներ տվել պատասխանատուներին.
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախատեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»,- ասել է Նախագահը:
(Առանձին ոլորտների վերաբերյալ Նախագահի խոսքից մեջբերումները ներկայացվում են ստորև)
***
Տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից
Այսօր ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի միասին որոշ ճշգրտումներ կատարենք մեր նպատակադրումներում: Խոսքս մեր նախկին ծրագրերի կամ բյուջեով նախատեսված ցուցանիշների մասին չէ: Այդ ցուցանիշների ձեռքբերման ուղղությամբ աշխատանք կատարվում է, մենք այդ աշխատանքը պետք է ավելի արդյունավետ դարձնենք և ավելի կամային մոտեցում ցուցաբերենք: Խոսքս արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայություններ սահմանելու մասին է:
Մենք դժվարին ձմեռ անցկացրինք. դժվար` առաջին հերթին սոցիալական տեսանկյունից: Տնտեսական ճգնաժամի հետևանքներից դեռևս չապաքինված մեր տնտեսության հնարավորությունների պակասը, նաև բնության կողմից թելադրված` մեր գյուղատնտեսության խայտառակ արդյունքները, գնաճային արտաքին ուժեղ ճնշումները և ձմեռվա բերած բնական հոգսերը լրջորեն բարդացրեցին և անհամարժեք թանկ դարձրեցին կյանքը մեր երկրում: Մենք բառացիորեն ստիպված էինք դիմակայել տնտեսական ձմռանը, և հաճախ նույնիսկ մարդկանց համար անտեսանելի, բայց կարևոր նշանակություն ունեցող կենսական խնդիրներ լուծել: Նույնիսկ բանը հասավ նրան, որ մենք ստիպված էինք պետական մակարդակով հանրապետություն ցորեն ներկրելու խնդիրներ լուծել: Վաղուց այսպիսի բան չէր եղել:
Բայց միևնույն ժամանակ մենք չդադարեցինք նաև գարնանային ծրագրեր կազմել, և այդ ծրագրերից կարող ենք հիշատակել ցորենի, գարու սերմացու ձեռք բերելու և արտադրողներին ապառիկ տրամադրելու ծրագիրը, կարող ենք նշել գազի սակագների կայուն պահպանման համար պայքարի ծրագիրը, ինչն իսկապես, կարելի է այդպես կոչել առանց չափազանցնելու: Կարող եմ առանձնացնել ֆինանսական միջոցներ հայթայթելու և մարզերին տրամադրելու ծրագրերը, որպեսզի նրանք կարողանան լուծել տարիներով կուտակված խնդիրները: Ընդհանրապես, շատ են նման ծրագրերը: Դրանք արդեն պատրաստ են, և հիմա եկել է ակտիվ գործելու ժամանակը:
Մեր ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթևացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի և հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որևէ դժվարության առջև: Այսինքն, ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը: Ես ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր առնվազն մեկ խնդիր պետք է լուծի` մեծ, փոքր, բայց պետք է խնդիր լուծի: Այս առումով ես ունեմ մի քանի դիտարկումներ կամ ցուցումներ, ինչպես ուզում եք ձևակերպեք, և հիմա ես ուզում եմ դրանք հնչեցնել.
1. Թե´ կարճաժամկետ, և թե´ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը մեզ համար լինելու է գերակայություն: Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանք, ինչո՞ւ չէ` նաև համարձակ քայլեր, ինչո՞ւ չէ` նաև ոչ ավանդական քայլեր:
Ես հասկանում եմ, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր: Ուզում եմ, որպեսզի մենք ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավեք նաև մեր վերահսկողական ծառայությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Ակնկալում եմ, որ կոնկրետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը` ի՞նչ գնով ձեռք բերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան և ի՞նչ գնով վաճառվեց ապրանքը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները և բոլոր միջոցները, որպեսզի այս խնդիրը լուծենք հենց իրավական դաշտում: Պետք է լուրջ աշխատանք տանել ներմուծողների հետ, պետք է լուրջ աշխատանք տանել արտադրողների հետ և, իհարկե, լուրջ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, հիմա դրա իսկական ժամանակն է` մրցակցությունը խթանելու համար:
Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, և այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում:
2. Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է և, իմ կարծիքով, այդպիսի երևույթները մեզ տևական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է որպես հետևանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում և բարենպաստ մեր տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար:
3. Այսօր ես հրավիրել եմ նաև տնտեսության հիմնական ճյուղերում զարգացումների համար պատասխանատու նախարարներին: Համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը և դրա ճյուղային կառուցվածքի համադրելի վերլուծությունները յուրաքանչյուր նախարարի աշխատանքի գնահատականի համար հիմք են ծառայելու: Մենք այլ հիմք չենք ունենալու և չունենք:
- Արդյունաբերության և ծառայության ոլորտում, պարո´ն Դավթյան, մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու: Խնդրում եմ, որպեսզի խիստ կոնկրետ գործերով զբաղվեք, ակտիվ լինեք, որպեսզի միշտ գործարարի կողքին կանգնեք: Իմ կարծիքով, Ձեր նախարարությունը և կոնկրետ Դուք, գործարար աշխարհի ներկայացուցիչն եք Կառավարությունում: Մեր Կառավարությունը կոլեգիալ մարմին է և, եթե գործարարները խնդիրներ ունեն այլ գերատեսչությունների հետ, դա, առաջին հերթին, հենց Ձեր խնդիրն է: Մենք և´ անցյալ, և´ նախանցյալ տարի շատ լավ հիմքեր ենք ստեղծել, ինչի արդյունքը մենք այս տարի պետք է տեսնենք: Պետք չէ հանգստանալ այն փաստով, որ 2010թ. արդյունքներով 9 տոկոսանոց աճ ենք ունեցել արդյունաբերությունում: Քիչ է, որովհետև հիմքը ցածր էր: Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ: Սա´ է Ձեր հիմնական խնդիրը: