ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորություններից
Ուրբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը մեծացրել է Ադրբեջան եւ Թուրքմենստան ուղեւորությունների հետ կապված վտանգավորության մակարդակը՝ իր քաղաքացիներին կոչ անելով վերանայել այս երկրներ ճանապարհորդությունների հնարավորությունը, հայտնում է Reuters-ը:
Ըստ գերատեսչության հայտարարության՝ այս որոշումն ընդունվել է պայմանավորված կորոնովիրուսի բռնկմամբ եւ COVID-19-ի դեմ պայքարում ԱՄՆ ստանդարտներին այս երկրների ձեռնարկած միջոցառումների անհամապատասխանությամբ:
Գործակալությունը նշում է, թե չնայած երկու երկրներն էլ Իրանին սահմանակից են, որտեղ դիտվում է կորոնավիրուսի վերաբերյալ բավականին տխուր վիճակագրություն, այս երկրներում COVID-19-ով վարակվածների թիվը համեմատաբար փոքր է:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Թուրքմենստանում, հավանաբար, գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում կորոնավիրուսի վիճակագրությանը, ապա վերջին տեղեկություններով՝ այստեղ վարակվածների թիվը հասել է 9-ի:

Աղբյուրը՝ news.am