Լրահոս

11.03.2011 17:36


Ֆրանսիան և Լոնդոնը պատրաստ են Լիբիային օդային հարվածներ հասցնել

Ֆրանսիան և Լոնդոնը պատրաստ են Լիբիային տեղային օդային հարվածներ հասցնել միայն այն դեպքում, եթե այդ երկիրը քիմիական զենք օգտագործի։  Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին։

Օդային հարվածներ հասցնելու հավանականությունը նա պայմանավորել է ՄԱԿ–ի համապատասխան որոշմամբ, Արաբական պետությունների լիգայի և Լիբիայի ընդդիմադիր իշխանությունների համաձայնությամբ։

–Խոսքը սոսկ տեղային և պաշտպանական օդային հարվածների մասին է միայն այն դեպքում, եթե Քադաֆին խաղաղ ցուցարարների դեմ քիմիական զենք օգտագործելուն դիմի,–լրագրողներին ասել է Սարկոզին։

Այս խորագրի վերջին նյութերը