Քաղաքական

07.03.2020 10:51

Իմքայլականները միջանցքներում «հափշտակում» էին Ծառուկյանի ուղարկած նվերները․ «Հրապարակ»

Իմքայլականները միջանցքներում «հափշտակում» էին Ծառուկյանի ուղարկած նվերները․ «Հրապարակ»

«Կանանց տոնին ընդառաջ, ինչպես ամեն տարի, այս տարի էլ Գագիկ Ծառուկյանի անունից ԱԺ ԲՀԿ-ական աշխատակիցները ծաղկեփնջեր և օծանելիք էին մատուցում խորհրդարանի օրենսդիր կանանց։

Ու չնայած իմքայլականները տեղն ընկած տեղը առիթը բաց չեն թողնում Ծառուկյանի ոսկորները «հաշվելու» և նրա ունեցվածքի օրինականությունը կասկածի տակ դնելու համար, երեկ հեղափոխական փափկասուն տիկնայք առանձնակի ոգևորությամբ էին ընդունում Ծառուկյանի նվերը, ոմանք էլ, չսպասելով, որ նվերը տանեն իրենց աշխատասենյակ, հենց միջանցքներում «հափշտակում» էին այն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։