Քաղաքական

06.03.2020 19:45

Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը հաջորդ նիստին չի քննարկվի (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը հաջորդ նիստին չի քննարկվի (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը կքննարկվի առաջիկայում՝ մարտ ամսին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Նրա փոխանցմամբ՝ կան ներկայացված միջնորդություններ, որոնք քննարկելուց հետո միայն կներկայացվի անձնական երաշխավորության մասին միջնորդությունը։ Առաջիկայում կքննարկվեն գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասին որոշման վերաբերյալ, որը, թեև արդեն ճանաչվել են իրավունքի խախտում, բայց դեռևս չեն վերացվել, քանի որ ըստ Վարդևանյանի՝ Դանիբեկյանը գտնում է, որ նույնիսկ այդ տեխնիկական հարցերը պետք է քննարկվեն նիստերի ընթացքում։

Վարդևանյանն առանձնացրեց նաև տուժողների մասնակցության վերաբերյալ հարցը։

«Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմով տուժող պետք է լինի կամ ամբողջ ՀՀ բնակչությունը, կամ ՀՀ Սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, կամ չլինի։ Այս պարագայում ունենք նորարական մոտեցում՝ շնորհիվ նորարարական մոտեցում՝ շնորհիվ ՀՔԾ-ի և Դատախազության ներկայացուցիչների»,-ասաց Վարդևանյանը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։