Աշխարհ

06.03.2020 21:12


Հռոմի պապն արձանագրել է, որ սոցցանցերի մոլեռանդները ներքուստ դատարկ են

Հռոմի պապն արձանագրել է, որ սոցցանցերի մոլեռանդները ներքուստ դատարկ են

Արդի թվային դարաշրջանում երիտասարդությունն ավելի շատ մտահոգված Է իր կյանքի պահերի արձանագրմամբ՝ սոցցանցերում հետագա հրապարակման համար, քան այն ապրելով, ասել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թե՛ երիտասարդները եւ թե՛ չափահասներն իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա: Նրանք կարծում են, թե ապրում են: Իրականում նրանք ներքուստ մեռած են»,- ասել Է քահանայապետն Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում, որն ամեն տարի կաթոլիկների կողմից նշվում Է Մեծ պահքի օրերին:

Պապի կարծիքով՝ զվարճանքների միջոցով բավականության փնտրտուքներում, անհետացող պահերը բռնելու ձգտումներում երիտասարդները խորասուզվում են «թվային նարգիզության» մեջ: Նա արձանագրել Է, որ չափազանց շատերն են այդ կերպ ապրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը