Վրաստանը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ուղիղ ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ
Վրաստանի կառավարությունը մարտի 6-ին որոշում Է ընդունել Իտալիայից ուղիղ ավիաթռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին, ինչը կապված Է այնտեղ նոր կորոնավիրուսի տարածման հետ: Այդ մասին հայտնել Է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որոշում Է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել թռիչքներն Իտալիայից: Վրաստանի կառավարությունը հորդորում Է մեր երկրների քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ համաճարակի բարձր ռիսկեր ունեցող երկրներ (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան) ճամփորդելուց»,-ասված Է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ կառավարությունն ընդունել Է որոշում, որի համաձայն, Վրաստանի քաղաքացիները, որոնք կվերադառնան այն երկրներից, որտեղ բարձր Է կորոնավիրուսի տարածման ռիսկը, պարտադիր 14-օրյա կարանտին կանցնեն:
Օտարերկրացիները, որոնք այցելում են Վրաստան եւ վերջին 14 օրվա ընթացքում եղել են այն երկրներում, որտեղ նոր վարակի բարձր աճ Է դիտվում, նույնպես պարտավոր կլինեն կարանտին անցնել կամ սահմանում տեղեկանք ներկայացնել այն մասին, որ իրենք վարակված չեն կորոնավիրուսով:
Ներկայում Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման ինը դեպք