Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է արձանագրել
Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակի ռեկորդային աճ Է արձանագրել երկրում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել Է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցած 24-ժամվա ընթացքում հաջողվել Է հաստատել 1234 դեպք, ինչը ռեկորդային Է: Նոր տվյալների հաշվառմամբ, վարակվածների ընդհանուր թիվը 4747 Է»,-հայտնել Է նա IRINN հեռուստաալիքի եթերում, հավելելով, որ նման ռեկորային աճը կապված Է այն բանի հետ, որ իշխանություններն ավելացրել են այն կենտրոնների թիվը, որտեղ կարելի Է վիրուսի ստուգման թեստ անցնել, ինչի շնորհիվ Էլ հաջողվել Է արագացնել հիվանդության ճանաչումը:
Կորոնավիրուսի զոհերի վերաբերյալ տվյալների համաձայն, որոնք հրապարակում են ԶԼՄ-ները, մեկ օրում վիրուսից մահացածների թիվն ավելացել Է 17-ով՝ հասնելով 124-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: