Քաղաքական

06.03.2020 14:57

«Ոչ» քարոզչական կողմի հայտարարությունը

«Ոչ» քարոզչական կողմի հայտարարությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,
«Ոչ» քարոզչական կողմը մեկնարկում է վստահված անձանց կազմի համալրման գործընթացը:

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմը որպես վստահված անձ ներկայացնելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 15-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել.

1. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝
1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը,
1.2. վստահված անձ լինելու փորձը (այդ թվում՝ ներկացնող քաղաքական ուժի անվանումը),
1.3. կուսակցական պատկանելությունը (ի սկզբանե՝ մինչ օրս),
1.4. համառոտ աշխատանքային փորձը (ի սկզբանե՝ մինչ օրս):

2. Այն ընտրատեղամասերը կամ բնակավայրերը, որտեղ ցանկանում եք հանդես գալ որպես վստահված անձ:

3. Համառոտ Ձեր մոտեցումը հանրաքվեի դրված հարցին (2-3 պարբերությունից ոչ ավել)։

4. Կոնտակտային տվյալներ։

Միաժամանակ հայտնում ենք, որ վստահված անձանց աշխատանքը չի վարձատրվելու և իրականացվելու է բացառապես կամավորական հիմունքներով։

«ՈՉ» քարոզչական կողմ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։