Լրահոս

11.03.2011 16:47


Մարտի 15-ին կբացվի նկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը

Մարտի 15-ին ՆՓԱԿ-ում (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն) կբացվի նկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը. «Սիմուլակրում»` 33 ձևափոխություններ ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի:

Ցուցահանդեսին ընդառաջ`մարտի 12-ին, ժամը 12-ին հրավիրում ենք ՆՓԱԿ ներկա գտնվելու մամլո ասուլիսի, որին կմասնակցեն` ՆՓԱԿ համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը, ՀՀ մշակույթի նախարարության կերպարվեստի վարչության պետ, ցուցահանդեսի համադրող Սոնա Հարությունյանը, արվեստագետ Նարեկ Ավետիսյանը, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և երաժիշտ Վահան Արծրունին:

Նարեկ Ավետիսյանը Հայաստանի հետխորհրդային ժամանակակից արվեստի նշանավոր արվեստագետներից մեկն է: Թվանշանային տեխնոլոգիաների դարաշրջանում «մաքուր» արվեստի ջատագով լինելը նրա համար նշանակում է հանդես բերել արվեստի այնպիսի զննումներ, որոնք թույլ կտան բացահայտել հոգին:

Այսպես, Նարեկ Ավետիսյանի արտիստական հայացքի շրջումները համակարգչից դեպի կտավ ու վրձին և հակառակ ուղղությամբ, կանգ են առել «Սիմուլակրում» կոնցեպցիայում: Ներկայացվող «Սիմուլակրում»-ը ամբողջական բազմամաս նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից և այն ուղեկցող երաժշտությունից: Նախագիծը հենված է 17-րդ դ. հոլանդացի հանրահայտ նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճե վարիացիաների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը