Աշխարհ

06.03.2020 14:42


1,4 մլն հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջել կորոնավիրուսի իրադրության պատճառով

1,4 մլն հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջել կորոնավիրուսի իրադրության պատճառով

Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով: Մարտի 6-ին այդ մասին հաղորդել Է KBS հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորագրահավաքն ավարտվել Է մարտի 5-ին, եւ նախագահի վարչակազմի կայքում այն զետեղելու պահից փաստաթղթի տակ ստորագրություն Է դրել 1,469 միլիոն մարդ: Պաշտոնազրկման օգտին հանդես եկող քաղաքացիները նշում են պետության ղեկավարի ձեռնարկած միջոցների անարդյունավետությունը երկրում նոր տիպի կորոնավիրուսային վարակի բռնկմանը հակազդելու համար:

Միաժամանակ Մուն Չժե Ինի պաշտպանության մյուս հանրագրի տակ մարտի 6-ի առավոտվա դրությամբ ստորագրել Է 1,25 միլիոն մարդ: Ստորագրահավաքը կավարտվի մարտի 27-ին: Պաշտպանող հանրագիրն ստորագրածները նշում են, որ նախագահը եւ կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ անում են վիրուսի դեմ պայքարելու համար:

Այն դեպքում, երբ երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված ցանկակած հանրագիր հավաքում Է 200 հազարից ավելի ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանեքել դրան:

Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մարտի 6-ին գերազանցել Է 6,2 հազարը:

Այս խորագրի վերջին նյութերը