Լրահոս

11.03.2011 16:45


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ,

  1. շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ.մարտի 14-ին ժամը 9.00-18.00-ն կդադարեցվի Աջափնյակի վարչական շրջանի Լուկաշին, Սիլիկյան և Նորվեգական թաղամասերի, Չուխաջյան, Զոհրապ փողոցների,  Մերձավան  գյուղի և զորամասերի, Հաղթանակ գյուղի մի մասի, ինչպես նաև Կաթի կոմբինատի արդյունաբերական հանգույցի ու հարող տարածքների ջրամատակարարումը,
  2. իսկ Ապարան-Երևան ջրատարի վրա վթարավերականգնողակական աշխատանքների հետ կապված` ս.թ. մարտի 14-ին ժամը  9.00-ից մինչև մարտի 15-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
  • Դավիթաշենի վարչական շրջանի` ամբողջությանբ:
  • Աջափնյակ վարչական շրջանի թիվ 8, 9, 15, 16, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան, Արզումանյան, Առաքելյան, Աբելյան, Մարտիրոսյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Խ.Խաչատրյան, Սպորտի, Հակոբյանց, Չուխաջյան, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Պարսեղով, Կարապետյան, Ռոստոմյան, Էստոնական, Լևոնյան, Զոհրապ, Շիրազ, Շինարարների, Վշտունի (ներառյալ նրբանցքները) փողոցների և հարակից տարածքների, Աշտարակի խճուղուն հարող թաղամասերի, ինչպես նաև Պռոշյան, Քասախ, Երզնկա  գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը