Աշխարհ

06.03.2020 12:21


Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորն ու աշխատակիցը վարակվել են կորոնավիրուսով

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորն ու աշխատակիցը վարակվել են կորոնավիրուսով

Նոր կորոնավիրուս Է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում Է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին: Մարտի 5-ի երեկոյան այդ մասն հայտնել Է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանի անունից արված պաշտոնական հաղորդագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում ճշտված Է, որ պատգամավորին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, իսկ աշխատակիցը, որն աշխատում Է խորհրդարանի ճաշարանում, պարզապես հոսպիտալացվել Է:

Ռադիոկայանը նշում Է, որ խոսքը կարող Է վերաբերել «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյտցերին: Մարտի 5-ի երեկոյան նա ախտանիշներով հոսպիտալացվել Է Մյուլուզ քաղաքի (Վերին Հռենոսի դեպարտամենտ) հիվանդանոցում:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների քանակն հասել Է 423-ի, վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի հարուցած հիվանդութունից մահացածների թիվն ավելացել Է մինչեւ յոթ: Մարտի 5-ից երկրի մայրցամաքային մասում ոչ մի տարածաշրջան չի մնացել առանց հիվանդացածների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը