Աշխարհ

06.03.2020 11:55


«Հայերեն ասա»․ Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը երեխաների հայերեն լեզվով շախմատ է սովորեցնում (տեսանյութ)

«Հայերեն ասա»․ Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը երեխաների հայերեն լեզվով շախմատ է սովորեցնում (տեսանյութ)

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում ավագ երեխաների՝ հնգամյա Բագրատի եւ վեցամյա Մարիանայի դաստիարակչական գործընթացի տեսագրություններով ու լուսանկարներով: Ինչպես հայտնի է, Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի երկու երեխաներն էլ սովորում են նախադպրոցական կրթական հատուկ համակարգով․ նրանք սովորում են չինարեն, ֆրանսերեն, անգլերեն եւ հայերեն, ինչպես նաեւ բնական գիտություններ: Բացի այդ, երեխաներին այցելում է շախմատի ուսուցիչը, որը նրանց հետ շփվում է բացառապես հայերենով։ Ինչպես պարզվեց նա Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրն է:

«Պապիկս էլ ինձ էր շախմատ խաղալ սովորեցնում։ Աստված հոգին լուսավորի: Հիմա մորեղբայրս սովորեցնում է իմոնց», - այսպես է նա մակագրել Instagram-ում հրապարակված տեսանյութը։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է․ «Մարգարիտա, դուք ասում էիք, որ Հայաստանի հետ կապ չունեք, բայց ձեր քեռին խոսում է հենց երեւանյան բարբառով (գրական հայերենով), նա ձեր հորեղբայրն է, թե մորեղբայրը»։ ...«Նա իմ մայրիկի զարմիկն է։ Նրա մայրը՝ տատիկիս քույրը, ամուսնացել է Երեւանում։ Նա ինքը ծնվել եւ մեծացել է Սոչիում, հետո սիրահարվել է երեւանցի հարմոնահարի, որը ելույթ էր ունենում Ադլերում եւ մեկնել է այնտեղ», - պարզաբանել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը, ի դեպ, բավականին խիստ ուսուցիչ է: Նա մշտապես ուղղում է երեխաներին, կարծես ստիպում է նրանց հայերեն խոսել։

- Իսկ գիտե՞ս ինչպես ազատվել այդ երկաթից, - հարցնում է փոքրիկ Բագրատը։

- Հայերեն ասա․ ինչպե՞ս ազատվել այս երկաթից, - պատասխանում է Մարգարիտա Սիմոնյանի մորեղբայրը։ Ընդ որում, բազմիցս, քանի դեռ տղան, ի վերջո, չի փոխարինում «освободиться» բառը «ազատվել»-ով․․․

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը