Տնտեսական

11.03.2011 16:40


Վահագն Խաչատրյան. «Որևէ մեկը պատկերացում չունի, թե ՀՀ տնտեսության իրական վիճակն ինչպիսին է։»

Վահագն Խաչատրյան. «Որևէ մեկը պատկերացում չունի, թե ՀՀ տնտեսության իրական վիճակն ինչպիսին է։»

«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նշել է, որ չնայած արդեն 2011թ. է, այդուհանդերձ ՀՀ–ն դեռ ճգնաժամի մեջ է։ Նրա խոսքերով՝ պետք է բարենպաստ դաշտ ստեղծել ներդրումների համար, սակայն որքան շատ է Տիգրան Սարգսյանն այդ թեմայով խոսում, այնքան մրցակցային պայմանները վատանում են, իսկ ներդրում անել ցանկացողների թիվն էլ կրճատվում է։

Այնուհետև Վահագն Խաչատրյանն ինքն իրեն հարցադրում է արել, թե որտեղի՞ց երաշխիք, որ եթե իշխանափոխություն լինի, ՀԱԿ–ը կկարողանա իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին ասվում է, և ինքն էլ պատասխանել է.

Շատ դժվարին աշխատանք է սպասվում, քանի որ տարիներ շարունակ տնտեսության զարգացման տրամաբանությունը խաթարվել է, խեղաթյուրվել է։ Այդ դեպքում մի կարևոր հանգամանք կա, որ պատասխան չունի՝ որևէ մեկը պատկերացում չունի, թե ՀՀ տնտեսության իրական վիճակն ինչպիսին է։

Ինչ վերաբերում է ԿԲ–ի՝ 4,5% տնտեսական աճի ցուցանիշներին, ապա, ինչպես հիշեցրել է Վ. Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը հստակ բացատրել է, թե դա տեղի է ունեցել ԱՊՊԱ–ի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը