Լրահոս

11.03.2011 16:24


Բաքվում ձերբակալվել են չարտոնված ցույցի մասնակիցները

Ադրբեջանի ոստիկանությունը հայտարարել է, թե չարտոնված ցույց կազմակերպելու փորձի համար 10 երիտասարդ ակտիվիստների են ձերբակալել։

Ադրբեջանական ընդդիմությունը մարտի 11–ը հայտարարել է «Մեծ ազգային օր»։ Այս անվան տակ հանդես եկող նախաձեռնող խումբը ստեղծվել է «Facebook» սոցիալական ցանցում։ Տեղեկատվական գործակալությունների հաղորդմամբ՝ այսօր նախատեսված գործողության կապակցությամբ Բաքվում 15–ից ոչ պակաս ձերբակալություններ են տեղի ունեցել։

«Ռոյթերս» գործակալության թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է Բաքվի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալում համալսարանի երիտասարդներին։

Փետրվարի սկզբերից, երբ «Facebook» սոցիալական ցանցում ստեղծվեց «Մեծ ազգային օր» խումբը,  Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների ձերբակալություններ են տեղի ունենում։

Այս խորագրի վերջին նյութերը