Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն սկսել (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:
«Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների իրենց գնահատականի հարցում, սակայն ամեն անգամ դժվարին պահերին, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ մինչ օրս հաջողվել է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ և հանգել ընդունելի որոշումների: Այդպես տեղի է ունեցել նաև այս անգամ»,-Պուտինին մեջբերում է ТАСС գործակալությունը:
«Մեր սերտ շփումը թույլ է տալիս արագ կարգավորել երկկողմ համագործակցության տարատեսակ հարցեր և ընդհանուր մոտեցումներ մշակել հիմնական միջազգային խնդիրների համար»,-հավելել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են ավելի քան 6 ժամ տևած քննարկումների ժամանակ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով:
Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:
Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական է մահացել:
Ռուսական կողմն այդ տեղեկությունն ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, իսկ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել, ինչպես նշում են ռուսական գերատեսչությունից:

Աղբյուրը՝ tert.am