«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել. «… բացի uույն oրենքով նախատեuված դեպքերից» բառերը:
Հոդված 2.
1. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով.
2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«4) 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ծնված ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձինք, որոնց ծնողներն ունենալով այլ պետության քաղաքացիություն` օրենքով սահմանված կարգով ճանաչվել են փախստական:»:
Հոդված 3.
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի`
1. «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 3-րդ կետերով» բառերով.
2. 3-րդ կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 14-րդ հոդվածում «և եթե նա չի զրկվել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից:» բառերը փոխարինել «և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:» բառերով:
Հոդված 5.
Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ»:
Հոդված6.
Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 16. ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈւԹՅՈւՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆՁԵՌՔԲԵՐԵԼՈւԴԵՊՔՈՒՄ
1. Քաղաքացիություն չունեցող կամ օրենքով սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող կամ օտարերկրյա պետության քաղաքացիությունը դադարեցրած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
2. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը:
3. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող ծնողների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
4.Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:»:
Հոդված7.
Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
Ծնողների քաղաքացիությունը փոխվելու դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիությունը փոխվում է սույն օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով սահմանված կարգով` երեխաների գրավոր համաձայնության առկայության դեպքում:»:
Հոդված8.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված հիմքերով:»:
Հոդված9.
Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«4) նա ունի պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:»:
Հոդված10.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25-րդ հոդվածը:
Հոդված 11.Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը տարածվում է նաև այն անձանց նկատմամբ, որոնց ծնողները Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել. «… բացի uույն oրենքով նախատեuված դեպքերից» բառերը:
Հոդված 2.
1. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով.
2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«4) 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ծնված ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձինք, որոնց ծնողներն ունենալով այլ պետության քաղաքացիություն` օրենքով սահմանված կարգով ճանաչվել են փախստական:»:
Հոդված 3.
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի`
1. «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 3-րդ կետերով» բառերով.
2. 3-րդ կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 14-րդ հոդվածում «և եթե նա չի զրկվել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից:» բառերը փոխարինել «և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:» բառերով:
Հոդված 5.
Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ»:
Հոդված 6.
Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 16. ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈւԹՅՈւՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ԴԵՊՔՈՒՄ
1. Քաղաքացիություն չունեցող կամ օրենքով սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող կամ օտարերկրյա պետության քաղաքացիությունը դադարեցրած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
2. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը:
3. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող ծնողների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
4.Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:»:
Հոդված 7.
Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 22. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼԻՍ
Ծնողների քաղաքացիությունը փոխվելու դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիությունը փոխվում է սույն օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով սահմանված կարգով` երեխաների գրավոր համաձայնության առկայության դեպքում:»:
Հոդված 8.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը
Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված հիմքերով:»:
Հոդված 9.
Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«4) նա ունի պետության շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:»:
Հոդված 10.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25-րդ հոդվածը:
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ