Աշխարհ

05.03.2020 18:15


Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա արտոնություններից հրաժարվելուց հետո

Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա արտոնություններից հրաժարվելուց հետո

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարքլը եւ նրա ամուսինը՝ բրիտանացի արքայազն Հարրին, կմասնակցեն վիրավոր եւ հիվանդ զինծառայողների մարզական ձեռքբերումներին նվիրված ամենամյա միջոցառմանը: Դա նրանց` որպես թագավորական ընտանիքի անդամների պարտականությունների մաս Է կազմում, որոնք նրանք կշարունակեն կատարել մինչեւ մարտի 31-ը:

Հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքսի եւ դքսուհու տիտղոսները: Նրանք հայտարարել են, որ հետագայում պլանավորում են հրաժարվել պետական բյուջեից ֆինանսավորումից եւ ֆինանսապես անկախ դառնալ:

Հունվարի 10-ին Մարքլը մեկնել Է Կանադա: Այդ ժամանակվանից նա եւ նրա որդին՝ Արչին, մշտապես ապրել են Կանադայում՝ Mille Fleurs առանձնատանը: Արքայազն Հարրին հունվարն ու փետրվարն անցկացրել Է ուղեւորությունների մեջ, իսկ այնուհետեւ վերադարձել Է Մեծ Բրիտանիա՝ նախապատրաստելու մասնակցությունը թագավորական տարբեր միջոցառումների:

Երիսաբեթ Երկրորդ թագուհու հետ արքայազն Հարրիի վերջին հանդիպումը կայացել Է մարտի սկզբին: Երիսաբեթ Երկրորդը հավաստիացրել Է, որ արքայազն ու նրա ընտանիքը կարող են ցանկացած ժամանակ կվերադառնալ Մեծ Բրիտանիա եւ վերստին դառնալ թագավորական ընտանիքի ավագ անդամներ, եթե նրանք դա կամենան:

Այս խորագրի վերջին նյութերը