Վ. Հովհաննիսյան. «Երբ ժողովուրդը միտինգների միջոցով չի տեսնում իր խնդիրների լուծումը, հիասթափվում է քաղաքական պրոցեսից ընդհանրապես»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տասխանելով այն հարցին, թե ի՞նչ նպատակ ունեն արտախորհրդարանական արմատական ընդդիմության հանրահավաքները՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե մինչև արդյունքները չտեսնես, չես կարող հասկանալ, թե ո՞րն է նպատակը։
–Ես գիտեմ մի բան՝ որ ապարդյուն միտինգները հիասթափեցնում են ժողովրդին։ Հիշեք՝ իչքան են այդպիսի միտինգներ եղել՝ հսկայածավալ, ավելի մեծ, քան հիմա են տեղի ունենում։ Հիշեք Արկադի Վարդանյանին, հիշեք ՀԺԿ–ի միտինգները, ասենք՝ Աշոտ Մանուչարյանի կամ պարոն Գեղամյանի միտինգները։ Բավական մեծ միտինգներ էին, և դրանք արդյունքի չէին բերում։ Այդպիսի լուրջ միտինգ հավաքողները պետք է հստակ նպատակը ճշտեն, որովհետև երբ ժողովուրդը միտինգների միջոցով չի տեսնում իր խնդիրների լուծումը, ինքը հիասթափվում է քաղաքական պրոցեսից ընդհանրապես, բողոքելու, պայքարելու արդյունավետությունից է նա հիասթափվում, և այդպիսի հիասթափված ժողովուրդը հրաշալի պարարտ հող է ընտրությունների ժամանակ ցանկացած խարդախություն և խախտում անելու համար, որովհետև իր իրավունքների համար պայքարելուց հիասթափված ժողվուրդը այլևս լավ հում նյութ է ընտրակաշառքի համար, անտարբեր տանը նստեցնելու համար, տարբեր ադմինիստրատիվ լծակների միջոցով ճնշումների ենթարկելու համար։ Այս մասով ես դեռ շատ էլ լավ չեմ հասկանում նպատակները։ Վախենամ, որ դրանք կարող են տալ բոլորովին ոչ այն արդյունքը, որը հասարակության մեջ օպտիմիստորեն տրամադրված տարրերը ուզում են տեսնել,–ընդգծել է նա։

7or.am