Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 5-ին գերազանցել Է 3,5 հազարը, մահացել Է 107 մարդ: Այդ մասին հայտնել Է YJC լրատվական պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 3513-ի, զոհերի ընդհանուր թիվն ավելացել Է մինչեւ 107»,-հայտնել Է պորտալը:
Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին իր հերթին IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել Է, որ իշխանությունները որոշում են ընդունել Իրանի ուսումնական հաստատություններում, համալսարաններում ու դպրոցներում պարապմունքները չեղարկել մինչեւ «Նոր տարի»:
Իրանում այն սկսվում Է մարտի 20-ին, որից հետո ամանորյա արձակուրդներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: