Վրաստանի նախկին գլխավոր դատախազը մեղավոր է ճանաչվել
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Իբերիա» հեռուստաընկերության փակման և հեռարձակման լիցենզիայից հարկադիր զրկելու գործով մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիին և ազատազրկել 1.6 տարով: Դրա հետ մեկտեղ դատարանն Ադեիշվիլիին 2 տարով արգելել է պաշտոն զբաղեցնել:
Նույն գործով մեղադրյալ Ադեիշվիլիի տեղակալ Գիորգի Լացաբիձեն տուգանվել է 40 հազար լարիով:
Ադեիշվիլիին և Լացաբիձեին մեղադրանք էր առաջադրվել 2016 թվականին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Հետաքննության համաձայն, 2004 թվականի հունվարին Վրաստանի նորընտիր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, որոշել են իշխանություններին ենթարկեցնել «Օմեգա Գռուփ»-ին պատկանող «Իբերիա» հեռուստաընկերությունը: Այդ նպատակով ծրագիր է մշակվել, որն իրականացրել է Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին և իր տեղակալ Գիորգի Լացաբիձեն:
Նշենք նաև, որ Ադեիշվիլին բնակվում է արտասահմանում:

Աղբյուրը՝ aliq.ge