Աշխարհ

05.03.2020 16:15


Էրդողանի խոսնակ. «Մոսկվա ենք գնում համաձայնության հասնելու հույսով»

Էրդողանի խոսնակ. «Մոսկվա ենք գնում համաձայնության հասնելու հույսով»

Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումները և հնարավոր հրադադարի պայմանները քննարկելու նպատակով մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Մոսկվա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահականում մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ներկայացնելով Թուրքիայի սպասելիքներն այդ հանդիպումից։

«Մոսկվա գնալիս մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Իդլիբի վերաբերյալ մեր ստորագրած համաձայնագրի շրջանակներում հրադադար հաստատվի»,- ասել է Քալընն ու ավելացրել,- «Գնում ենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երկկողմանի համաձայնության հասնելու հույսով»:

Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. տեղի են ունենում բախումներ մի կողմից սիրիական կառավարական բանակի և մյուս կողմից թուրքական բանակային ստորաբաժանումների ու Անկարայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումների միջև:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը