Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում միջադեպ է տեղի ունեցել։ Սիրիայի Իդլիբ շրջանում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը ելույթի ժամանակ քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորներին դա դուր չի եկել, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Խմբակցության փոխնախագահը հայտնել է, որ Օզքոչի նկատմամբ հետաքննություն կսկսվի։
Դատախազությունն արդեն հայտնել է, որ թվիթերյան գրառումների պատճառով հետաքննություն է սկսվել՝ «երկրի նախագահին վիրավորելու» մեղադրանքով:
Ծեծկռտուք՝ Թուրքայի խորհրդարանում (տեսանյութ)

Աղբյուրը՝ yerevan.today