Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լարագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե հեղափոխությունը քրեորեն պատժելի արարք է։ Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենց կուսակցության անվան մեջ կա հեղափոխություն տերմինը՝ ասել է, թե հավանաբար այստեղ լեզվաբանական թյուրիմացություն կա։
–Ոստիկանապետը հավանաբար նկատի է ունեցել հեղաշրջումը, և հեղաշրջումը, բնականաբար, մեր օրենսդրությունն էլ նախատեսում է սանկցիաներ՝ բռնի կերպով իշխանության գալու փորձերի նկատմամբ և այլ։ Հեղաշրջումը՝ թերևս, բայց հեղափոխությունը բոլորովին քրեական հանցանք չէ, և հեղափոխությունը մարդկանց շարժիչ ուժերից մեկն է՝ ճիշտ այնպես, ինչպես էվոլյուցիան։ Կարծում եմ՝ լեզվական սխալ է եղել ոստիկանապետի մոտ, իսկ եթե ոչ, կպարզենք՝ ի՞նչ նկատի ուներ ոստիկանապետը,–ասել է նա։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե անցած տարի էլ էր ոստիկանապետը հայտարարել, թե հեղփոխությունն իրենք կխեղդեն հենց օրօրոցում՝ Վահան Հովհաննիսյանն ասել է.
–Ամեն դեպում, կարծում եմ, որ այստեղ սխալ կա, թե հիմա այստեղ լեզվաբանակա՞ն սխալ է, թե՞ մեկ այլ՝ դա իմ խնդիրը չէ։ Իսկ օրորոցներում հեղափոխություն խեղդելու փորձը վերջին 3000 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի հաջողվել։ Եթե Հայաստանում դա կհաջողվի, ուրեմն մենք նորից կապացուցենք, որ ունիկալ ժողովուրդ ենք,–ասել է նա։
Ոստիկանապետը լեզվական սխա՞լ է թույլ տվել

7or.am