Աշխարհ

05.03.2020 18:40


Փետրվարի 27-ից մարտի 4-ը տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Փետրվարի 27-ից մարտի 4-ը տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Փետրվարի 27-ից մարտի 4-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

• Փետրվարի 28-ին Ադրբեջանում Ղազախ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։

• Փետրվարի 29-ին Իրանում Թասուջ քաղաքից 16 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ։

• Մարտի 3-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 49 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Այս խորագրի վերջին նյութերը