Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով մարտի 1–ին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իշխանություններին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած՝ 15 կետից բաղկացած պահանջագրին` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե այդպիսի պահանջներ ՀՀ անկախության 20 տարիներին բազմիցս են հնչեցվել։
–Շատ կետեր, որոնք կրում են սոցիալական ուղղվածություն և այլն, իսկապես պետք է իշխանության ուշադրության կենտրոնում լինեն՝ առանց որևէ մեկի կողմից վերջնագիր ներկայացնելու։ Ցավոք սրտի, մեր իշխանություններն անընդհատ հնարավորություն են տալիս շահարկելու իրենց իսկ անգործությունն ու թերի քաղաքական կուրսը։ Թե հիմա ո՞վ է այդ հայտարարություններն անում, ո՞վ է պահանջում՝ այստեղ նշանակություն չունի, որովհետև նմանատիպ հարցադրումներ խորհրդարանում անում են «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», նմանատիպ պահանջներ մենք լսում ենք նաև այլ միտինգներում, որոնք ՀԱԿ–ը չի կազմակերպում։ Պարզ է, որ հասարակական պահանջ կա,–ասել է նա։
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ երկրի կենսամակարդակը որոշվում մի ցուցանիշով, որով երևում է, թե մարդն իր ծախսերի քանի տոկոսն է տրամադրում ուտելիքն, և Հայաստանում այդ ցուցանիշն ամենաբարձրերից է՝ 56%, ինչը վկայում է՝ ժողովուրդը այնքան անապահով է, որ բացի ուտելիքից՝ առանձնապես ուրիշ ծախսեր չի կարողանում անել, իսկ օրինակ Ռուսաստանում այդ ցուցանիշը 23% է, Եվրոպական զարգացած երկրներում՝ 10–15%։
–Սա նաշնակում է, որ մեր ժողովուրդը շատ վատ է ապրում։ Կառավարությունը տեսնում է դա, թե չի տեսնում՝ ես արդեն սկսում եմ կասկածել, և բնական է, որ այս տեսակի պահանջներ սոցիալական տարբեր խմբերից, քաղաքական տարբեր խմբերից ուղղվելու են կառավարությանը, բայց՝ ագրեսիվության տարբեր աստիճանով,–ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ–ը նշել է, որ այս պահանջագիրը վերջին զգուշացումն է իշխանություններին, արդյոք պահանջների չկատարման դեպքում Լևոն Տեր–Պետրոսյանը կտրուկ քայլերի և հեղափոխության կգնա՞՝ Վահան Հովհաննիսյանն ասել է, թե այդ հարցով պետք է դիմել հենց Լևոն Տեր–Պետրոսյանին։
–Ես մի բան գիտեմ՝ տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր քաղաքական ուժեր, բայց ոչ երբեք Դաշնակցությունը, բազմիցս հայտարարել են, որ աշնանը Հայաստանում կլինի հեղափոխություն, խոստացել են թեժ գարուններ, թեժ աշուններ, թեժ ձմեռներ ու ամառներ, թեժ ամիսներ ու շաբաթներ, որոշները նույնիսկ ասել են օրը, թե երբ Հայաստանում ապստամբություն տեղի կունենա, ու ոչ մի բան տեղի չի ունեցել։ Դրա համար էլ ուզում եմ նման գնահատականներից հեռու մնալ։ Կապրենք՝ կտեսնենք,–ընդգծել է նա։
Լևոն Տեր–Պետրոսյանը կգնա՞ հեղափոխության

7or.am