Քաղաքական

05.03.2020 10:32

Իշխանության վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն

Իշխանության վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն

Իշխանության վարկանիշը՝ ըստ երկու տարբեր չափումների, նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն։ Այդ չափումները, ըստ հավաստի տեղեկությունների, կատարվում են արևմտյան դեսպանատներից մեկի կողմից՝ ամեն 3 ամիսը մեկ, և հերթական անգամ դրանց արդյունքում գրանցվել է վարկանիշի անկում։

Ըստ դիտարկումներն իրականացրած փորձագետների վերլուծությունների՝ իշխանության վարկանիշի վրա ազդեցություն են ունեցել, մասնավորապես, հանրային այն ընկալումները, որոնց համաձայն՝ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ, կանխարգելել դրա տարածումը, և, որ խուճապի է մատնվել դրա արդյունքում։ Այս ընկալման կրողները հարցադրում են անում՝ եթե այսպիսին է իշխանության արձագանքն առանձին վերցրած մեկ համաճարակի դեպքում, ինչպիսի՞ն կլինի այն, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։