Վալերի Ռազլոգ. «Շուրջ 350 գործարար որպես խնդիր նշել է Հայաստանի անկայուն քաղաքական վիճակը»
Այսօր «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» թեմայով քննարկման ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Գիլերմո Տոլոսան նշել է, որ Հայաստանի տնտեսության առջև այսօր ծառացած են երկու տիպի խնդիրներ՝ կառուցվածքային և ինքնաբերաբար ծագող։ «Հայաստանի տնտեսության զարգացման համար խոչընդոտներ են առաջացել ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, այլ նաև դրանից առաջ և հետո։ Հայաստանի Հանրապետությունն ավելի կշահի, եթե հավասար հնարավորություններ ընձեռվեն բոլորին, և ոչ թե հարստությունը կուտակվի որոշ մարդկանց ձեռքում»,– ասել է Տոլոսան։
ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է որոշ հարևանների հետ հարաբերություներ չունենալու հանգամանքը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգն էլ նշեց, որ Հայաստանի տնտեսությունն այսօր ունի դիվերսիֆիկացիայի խնդիր։ Նա ըդգծեց, որ համաձայն 2009-2010 թթ.–ին Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացված հետազոտության՝ Հայաստանի առաջին խնդիրը ստվերային տնտեսությունն է։ Որպես երկրորդ խնդիր՝ հետազոտությունում ընդգրկված շուրջ 350 գործարարներ նշել են երկրի անկայուն քաղաքական վիճակը։