Քաղաքական

04.03.2020 17:43

Տեղեկություն կա նաև պատգամավոր նախկին նախարարի մասին. Փաշինյանը` ծրարով գումար ստանալու վերաբերյալ (տեսանյութ)

Տեղեկություն կա նաև պատգամավոր նախկին նախարարի մասին. Փաշինյանը` ծրարով գումար ստանալու վերաբերյալ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ օպերատիվ տեղեկություն կա այն մասին, որ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորները նախարարի պաշտոնը զբաղեցնելիս ծրարով գումարներ են ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց մարտի 4-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ներկայիս կառավարության անդամները ծրարով գումար են ստանում:

«Այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած շրջանակի մարդկանց մասին: Ես չէի ուզում այդքան բացել այդ թեման, բայց այդպիսի տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, որոնք հիմա Ազգային ժողովի պատգամավոր են: Ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել, հարցրել` տեղեկությունը ճիշտ է, թե ոչ, որովհետև այդ հարցով զբաղվելու համար կան մարմիններ»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարեց զբաղվել այդ տեղեկություններով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։