Աշխարհ

04.03.2020 21:45


Հոլանդական «ING» բանկը մտադիր է դադարեցնել իր գորրծունեությունը Թուրքիայում

Հոլանդական «ING» բանկը մտադիր է դադարեցնել իր գորրծունեությունը Թուրքիայում

Հոլանդական «ING» բանկը պատրաստվում է հեռանալ Թուրքիայից։ Բանկը վաճառքի նպատակով բանակցություններ է սկսել Թուրքիայում գործող մեկ այլ ընկերության հետ, բայց դեռևս որևէ պաշտոնական գործընթաց չի մեկնարկել։ Վերջնական որոշում նույնպես առայժմ չկա:

Ենթադրվում է, որ «IMG» բանկի՝ Թուրքիայից հեռանալու մտադրության պատճառը կարող է լինել թուրքական իշխանությունների կողմից բանկերի նկատմամբ կիրառվող ճնշումը։ Վերջին շրջանում իշխանությունները թուրքական մասնավոր բանկերին հարկադրում են ավելի շատ վարկեր տրամադրել, միևնույն ժամանակ՝ նվազեցնել հաճախորդներից գանձվող միջնորդավճարնների և սպասարկման վճարների չափը, ինչի հետևանքովմ վերջին մեկ տարում բանկերի զուտ շահույթները շուրջ 8 տոկոսով նվազել են։

Նշենք, որ ավելի վաղ իտալական ամենախոշոր «UniCredit» բանկն էլ վաճառել էր Թուրքիայում իր ակտիվների մեծ մասը։ Բացի այդ, մամուլում լուրեր էին տարածվել, որ լոնդոնյան հայտնի «HSBC» բանկը ևս մտադիր է դադարեցնել Թուրքիայում իր գործունեությունը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը