Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ
–Վերջերս ստորագրված կոալիցիոն հուշագիրը, ըստ Ձեզ, ի՞նչ է իրենից ներկայացնում, և արդյոք այնքա՞ն ուժեղ են այնտեղ ամրագրված կետերը, որ կողմերի համար դառնում են պարտադիր։
–Պարտադիր չեն կարող լինել թեկուզ այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից Գագիկ Ծառուկյանն այդ ստորագրել է՝ չունենալով համագումարի կողմից տրված համապատասխան լիազորություն։ Ի վերջո, անգամ հաշվի առնելով, որ ինչպես այդ, այնպես էլ քաղաքական դաշտում այսօր գործող մյուս կուսակցությունները (բացառությամբ ավանդական կուսակցությունների) ստեղծված են անձի շուրջ, այնուամենայնիվ օրենքի տառի նկատմամբ հարգալից վերաբերմունքը պարտադիր է բոլորի համար։ Կա կուսակցությունների մասին օրենք, որտեղ սահմանված է, որ կուսակցությունների գերագույն մարմինը համագումարն է։ Եվ համագումարում, որը կայացավ կոալիցիոն հուշագրի ստորագրման նախօրեին, պարտադիր էր, որպեսզի այդ հուշագիրը օրինական ուժ ստանար։ Սակայն կոալիցիոն հուշագրի ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ անցկացված ԲՀԿ–ի համագումարում ճիշտ հակառակ անդրադարձը եղավ՝ հայտարարվեց, թե կուսակցությունը շարունակելու է իր աշխատանքն այն կարգավիճակով, որը մինչ այդ ուներ, և չի նախապատրաստվում որևէ նոր հուշագրի ստորագրմանը, որը պետք է լրացուցիչ պարտավորություններ դնի այդ կուսակցության վրա խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանում և ընտրություններից հետո։
–ՀՀԿ–ի ղեկավար անձինք թմբկահարում են, թե այս հուշագրով արձանագրվեց, որ իրենք միասին են, միասնական են առաջ գնալու։ Նրանց նույն ոգևորությանն արժանացել էր նաև, օրինակ, հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը։ Բայց տեսանք, թե ինչ եղավ այդ արձանագրությունների հետ։ Այսինքն՝ եթե նույնիսկ միջազգային այդպիսի մասշտաբ ունեցող արձանագրությունները կարող են փոշիանալ, արդյոք կոալիցիոն այս հուշագիրն իրենից ինչ–որ արժեք ներկայացնո՞ւմ է։
–Այս դեպքում՝ և՛ վերոնշայլ գործընթացը չի պահպանվել, և՛ քաղաքական դաշտի մասնակիցները այս հուշագիրը դիտարկել են որպես անթույլատրելի խարդախություն և փորձ՝ կանխորոշելու ընտրություններում ժողովրդի կամարտահայտության արդյունքները։ Ինչպես տնտեսության մեջ կա անազնիվ մրցակցության խնդիր, որն օրենքով արգելվում է, և պետք է բացառվի անազնիվ մրցակցությունը՝ մոնոպոլիստների միջև պայմանավորվածությունների միջոցով, այնպես էլ՝ քաղաքական դաշտում է։ Փաստորեն, մեզանում և՛ տնտեսության բնագավառում, և՛ քաղաքական դաշտում մրցակցությունը չի գործում, այն, ինչի մասին մինչ այս հուշագրային տխրահռչակ գործընթացը, իմ կարծիքով, շատ ճիշտ և տեղին արտահայտվել էր Ռոբերտ Քոչարյանը։ Այն դիտարկումը, որ պետք է ապահովենք արդար մրցակցային պայմաններ, եթե մենք ցանկանում ենք, որ քաղաքական դաշտը զարգանա, ոչ թե է՛լ ավելի թաղվի լճացման մեջ։ Իսկ կոալիցիոն այս հուշագիրը մի «զգովըռ» էր, որը նպատակ ունի խաթարել մրցակցության հնարավորությունը։ Այս իրավիճակի արձանագրման, հիմնավորման, բացահայտ դրսևորման փորձ է արվել այս հուշագիրն ի հայտ բերելու միջոցով։ Այդ իսկ պատճառով այս հուշագիրն իրավական ուժ, բարոյական ուժ, քաղաքական ուժ չի՛ կարող ունենալ, և ցանկացած պահի կողմերից յուրաքանչյուրը կարող է հենց ա՛յս պատճառաբանությամբ հրաժարվել այդ հուշագրով իրեն պարտադրված պայմանների կամ խաղի կանոնների կատարումից։
–Այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնում հուշագիրը։
–Այնուամենայնիվ, թերագնահատել այս հուշագրի ստորագրությունը և դրա բացասական հետևանքները նույնպես չի կարելի։ Այս հուշագրի ստորագրումը քաղաքական լուրջ հարված հասցրեց, էապես թուլացրեց իշխանությանը և նրան ավելի խոցելի դարձրեց արմատական ընդդիմության համար։ Այսինքն, հուշագիրը պարտավորեցնող նշանակություն չունի, բայց և ամենևին էլ չի կարող Սերժ Սարգսյանին ապահովագրել հետագայում ներիշխանական դաշտից եկող հնարավոր խնդիրներից։
–Հետևանքներն ինչպիսի՞ն կլինեն։
–Այս հուշագիրն ունի հետևանքներ և՝ բացասակա՛ն հետևանքներ, քանի որ այն գինը, որ վճարվել է իշխանության կողմից համախմբվածության ցուցադրման, ներիշխանական թվացյալ կոնսոլիդացման դիմաց, չափազանց մեծ է։ Այս կոնսոլիդացումը թվացյալ է և հեղհեղուկ, փխրուն և անհեռանկարային։ Իսկ սրա դիմաց վճարված գինը եղավ քաղաքական դաշտի բևեռացումը և քաղաքական դաշտում սև ու սպիտակ իրավիճակի գոյացումը, ինչը միանգամայն ձեռնտու էր արմատական ընդդիմությանը և ամենևին էլ ձեռնտու չէր գործող իշխանությանն ու Սերժ Սարգսյանին։ Ուստի ստացվում է այնպես, որ այս հուշագրի ստորագրումը հարված էր հենց Սերժ Սարգսյանի՛ն և նրա դիրքերին, որովհետև նրան ավելի խոցելի դարձրեց արմատական ընդդիմության համար։
–Կբացատրե՞ք թե ինչու է սրանով թուլանում Սարգսյանը։
–Հայ ազգային կոնգրեսը և Լևոն Տեր–Պետրոսյանը միշտ ձգտել են քաղաքական դաշտում սև ու սպիտակ պատկերի ձևավորմանը և փորձել են բացառել որևէ 3–րդ կամ որևէ այլ ինքնուրույն ուժի առկայության հնարավորությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավակնում էր այդպիսի 3–րդ ուժ դառնալուն կամ այդպիսի 3–րդ ուժի դերակատարությունը ստանձնելուն, դառնալու մի ուժ, որն ինքուրույն է գործում և հավասար հեռավորություն է պահպանում թե՛ արմատական ընդդիմությունից, թե՛ իշխանությունից՝ չհրաժարվելով 3 տարի առաջ ստանձնած կոալիցիոն իր պարտավորություններից և միաժամանակ ամենևին էլ հակված չլինելով այդ պարտավորությունները տարածել խորհրդարանական հետընտրական շրջանի վրա։ Այս պատկերը խանգարում էր արմատական ընդդիմության ծրագրի իրականացմանը, այն է՝ ստեղծել սև և սպիտակ ուժերի միջև առճակատման, մրցակցության և պայքարի պատկեր, բացառել այդ արանքում որևէ 3–րդի հայտնվելու հնարավորությունը և դրանով իսկ կարողանալ հեշտացնել այն բանաձևը, որն իրենք իրենց հաշվարկներով ի վիճակի են լուծելու։ Բանաձևն էլ այն է, որ եթե պատն ընդդեմ պատի իրավիճակ ստեղծվի, իրենք կկարողանան խնդիրը հեշտությամբ լուծել և այդ իշխանությանը սեփական նպատակները պարտադրել։ Եվ այն պայքարում, որը պետք է իրականացվի խորհրդարանում որոշակի քանակությամբ տեղեր ստանալու համար, ավելի արդյունավետ հանդես գալու հնարավորություն է ստեղծվում։
–Կոալիցիոն հուշագրում կողմերը նաև ամրագրեցին, որ 2013թ. նախագահական ընտրություններում պետք է սատարեն գործող նախագահին։ Անհեթեթ չե՞ք համարում, որ Սերժ Սարգսյանն ինքն իր ձեռքով ստորագրում է, որ ինքն իրեն սատարելու է։
–Եթե խորանանք, ապա շատ անհեթեթություններ կգտնենք այդ հուշագրի տեքստում, որովհետև այդ տեքստի յուրաքանչյուր ձևակերպում, յուրաքանչյուր բառ պարունակում է այդ աբսուրդի երևույթը։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունն այսօր ոչ միայն չի կարողացել հաղթահարել այն բարդույթները, որոնք ունեցել է այս 3 տարիների ընթացքում, և որոնք մշտապես իրենց դրոշն են դրել այս իշխանության կողմից ընդունած որոշումների, քայլերի վրա, այլ նաև այսօր իշխանությունը հայտվել է մի այնպիսի հոգեվիճակում, որը ամենևին էլ չի ենթադրում գնալով ավելի բարդացող իրավիճակին դիմակայելու, մարտահրավերներին համարժեք պատասխաններ գտնելու որևէ հնարավորություն։ Այսինքն՝ այն բարդույթներին, որ մենք տեսել ենք իրենց իշխանավարության 3 տարիներին, գումարվել են նաև նոր երևույթներ. արդեն ոչ միայն խուճապային վախ կա ժողովրդի, բողոքավոր ընտրազանգվածի առջև, այլ խուճապային վախ, անվստահություն կա նաև միմյանց նկատմամբ։
–Իշխանության ներսում անվստահությու՞ն կա։
–Կասկածամտությունը հասել է արդեն վերի՛ն աստիճանի, և Սերժ Սարգսյանն ինքն իրեն զրկում է քաղաքական ռեսուրսից և այդ գնով փորձում է երաշխավորել սեփական դաշնակիցների կողմից իր թեկնածության պաշտպանությունը՝ ընտրություններից 2 տարի առաջ, այսինքն՝ այդ թանկարժեք գնով և ըստ էության հարվածի տակ դնելով իշխանության, երկրի, քաղաքական դաշտի կայունությունը։
–Հնարավոր համարու՞մ եք մեզանում հեղափոխական զարգացումներ։
–Կոալիցիոն հուշագրի բացասական հետևանքերը մեծացրեցին նաև հեղափոխական ցնցումների հավանականությունը և իշխանությանը զրկեցին հնարավորությունից՝ խուսափել բողոքավոր ընտրազանգվածի հետ ուղղակի առճակատումից։ Իսկ բողոքավոր ընտրազանգվածն այսօր հասարակության ճնշո՛ղ մեծամասնությունն է։ Այսինքն, այդ հուշագրի ստորագրման գինը չաձազանց մեծ է, և վճարվեց ընդամենը նրա համար, որ Սերժ Սարգսյանն ապահովագրվի իր դաշնակիցների հարցում և երաշխավորի նրանց հավատարմությունն իրեն։ Չնայած դա պատրանք է, դա կարծես թե սեփական հոգեվիճակն է։ Այսօր այդ ծանր հոգեվիճակից Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել կամ թոթափել ահա այդպիսի թանկարժեք գնով։ Սա ինչ–որ մի անհասկանլի, ես կասեի՝ նույնիսկ խելագար քայլ էր, որ իշխանությունն անտեսելով այն, որ հասարակությունը, պետությունը կանգնած են լուրջ ցնցումների առջև, լուրջ սոցիալական ընդվզումների առջև՝ ուղիղ 15–20 օր զբաղված էր այս հուշագիրը գլուխ բերելու գործով։ Այս խելագար քայլը կարելի է համեմատել այն իրավիճակների հետ, երբ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատմությունը, բռնապետը, արդեն հոգեվարքի մեջ հայտնվելով, միշտ փորձում է իրականացնել այն, ինչի մասին շատ դիպուկ է արտահայտվել հայտնի հոգեբույժ, փիլիսոփա Զիգմունդ Ֆրեյդը՝ հոգեբանական փախուստ ցավագին իրավիճակից։
–Ինչպե՞ս կբնութագրեք ներկա վիճակը։
–Այժմ առկա է ցավագին իրավիճակ, ամբողջ հասարակությունն այսօր մերժում է այս 3 տարիների կառավարման ձևերն ու արդյունքները և այդ կառավարման համար մեղադրում է Տիգրան Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին։ Ահա ձգտելով այդ ցավագին իրավիճակից հոգեբանական ելք գտնել՝ իշխանությունը ընկղմվում է այս գործընթացի մեջ և ուղիղ 20 օր զբաղվում է այս հուշագիրը գլուխ բերելու գործով, որը ոչինչ չի կարող տալ իրեն, որովհետև, կրկնում եմ, կողմերին պարտավորեցնող ուժ չունի, բայց միաժամանակ չափազանց լուրջ բացասական հետևանքներ ունեցավ, որովհետև նպաստեց քաղաքական դաշտի բևեռացման խորացմանը, քաղաքական դաշտում սև ու սպիտակ իրավիճակի առաջացմանը։ Այս հուշագրի ստորագրմամբ իշխանությունը չկարողացավ ապահովել ներքին իշխանական կոնսոլիդացում, բայց նպաստեց բողոքավոր ընտրազանգվածի կոնսոլիդացմանն այն ուժերի շուրջ, որոնք ամենաարմատական վարքագիծը պատրաստակամ են ցուցաբերել և ամենաարմատական կոչերով պատրաստակամ են հանդես գալ։ Այսօր ցանկացած մեկը, ով առավելագույն արմատական նպատակներ կհռչակի, նրա շուրջը կհամախմբվեն բոլոր մյուս ուժերը, որոնք այսօր ընդունելով իշխանության խաղի կանոնները՝ ստիպված են միավորվել, որպեսզի ապացուցեն իրենց հնարավորությունը՝ համարժեք պատասխան տալու այդ կոալիցիոն հուշագրին և նրա ստորագմանը։ Փաստորեն, բողոքավոր ընտրազանգվածի կոնսոլիդացում տեղի ունեցավ այն կարգախոսի ներքո, որ տեսե՛ք՝ իշխանությունը և Սերժ Սարգսյանը փորձում են խլել մեզանից ընտրության միջոցով փոփոխությունների հասնելու հնարավորությունը, ուստի սրա համարժեք պատասխանը պետք է լինի հեղափոխությունը։
–Ինչու՞..
–Որովհետև Սերժ Սարգսյանը բացառում է ընտրությունների միջոցով որևէ փոփոխություն, որևէ տեղաշարժ, երկրում դրական ինչ–որ փոփոխության հասնելու հնարավորություն։ Իսկ եթե բացառում է, ուրեմն սրա պատասխանը պետք է լինի հեղափոխությունը։ Եվ բողոքավոր ընտրազանգվածի հեղափոխականությունն այսօր էապես ավելի հզորացավ, ուժեղացավ, և սա ուղղակի հետևանքն է այդ հուշագրի ստորագրման։
Հմայակ Հովհաննիսյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը