Քաղաքական

04.03.2020 17:21

ԼԳԲՏ ֆորումի ժամանակ վստահություն են հայտնել, որ եթե ԱՅՈ-ն հաղթի, ապա իրենք կկարողանան ամուսնանալ և երեխա որդեգրել

ԼԳԲՏ ֆորումի ժամանակ վստահություն են հայտնել, որ եթե ԱՅՈ-ն հաղթի, ապա իրենք կկարողանան ամուսնանալ և երեխա որդեգրել

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թվականի մարտի 1-3-ը իմ հայրենիքի մի գեղատեսիլ անկյունում ընթանում է հայաստանյան ԼԳԲՏ համայնքի կոնֆերանսը։ Մարտի 1-ին Նիկոլը կանխեց բոլորիս մուտքը Ծաղկաձոր, որպեսզի որևէ խոչընդոտ չառաջանա։ Եղե՛ք համարձակ»։

Մեր տեղեկություններով, մի շարք օրակարգային հարցերի քննարկումից բացի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները քննարկել են նաև առաջիկա հանրաքվեն։ Նրանք վստահություն են հայտնել, որ եթե ԱՅՈ-ն հաղթի, ապա կարճ ժամանակում իրենք կկարողանան առավել ամուր հիմքերի վրա պաշտպանել իրենց իրավունքները, մասնավորապես ամուսնության և երեխա որդեգրելու իրավունքները։

Հիշեցնենք, որ այօսր Հայաստանում արգելված է միասեռ ամուսնություններն ու միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը։ Ըստ մասնագիտական շրջանակների իշխանությունների կողմից օրակարգ բերված Ստամբուլյան համաձայնագիրը հենց այս իրավունքներն է տալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։