Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսով վարակվածների հերձման արդյունքները
ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել Է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Կոմիտեի մասնագետները, մասնավորապես, պարզել են վարակման աղբյուրները, գրում Է «Սինհուան», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրապարակման մեջ ասված Է, թե հիվանդությունը հատկապես ինչպես Է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում Է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են ենթարկվում սրտամկանի բջիջները: Գիտնականները նաեւ նշում են, որ կորոնավիրոսի հետքեր են հայտնաբերել մարդու արտաթորման համակարգի արգասիքներում: Դա նշանակում Է, որ դրանք կարող են լինել օդա-կաթիլային ճանապարհով վարակման աղբյուր:
Դա նշանակում Է, որ վիրուսային թոքաբորբի հարուցիչը կարող Է փոխանցվել խոսակցության, հազի եւ փռշտոցի ժամանակ: Նաեւ առողջ մարդը կարող Է կորոնավիրուսով վարակվել այն դեպքում, եթե նրա շնչառական համակարգ են ընկնում կախույթային փոշու մասնիկներ, որոնց մեջ հիվանդության հարուցիչ Է լինում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: