Գերմանիան արգելել Է պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պաշտպանիչ բոլոր բուժամիջոցների (դիմակներ, ձեռնոցներ, հատուկ հագուստներ եւ այլն) արտահանումն արգելված Է երկրի տարածքում: Բացառություններ հնարավոր են միայն սահմանափակ թվով դեպքերում»,-ասված Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 240-ի, մարտի 4-ի առավոտյան հայտնել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Երկրում ամենից շատ վարակվածներ (111) են գրանցվել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա խոշորագույն երկրամասում, որին հաջորդում են Բավարիան (48), որտեղից սկսվել Է հիվանդության տարածումը Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգը (44) եւ Հեսսենը (12):
Վիրուսը գրանցվել Է ԳԴՀ-ի բոլոր դաշնային երկրամասերում, բացի Սաքսոնիա-Անհալտից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիան արգելեց պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը