Քաղաքական

04.03.2020 14:30

«Կողմերը, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքային պլանին». Աննա Նաղդալյան

«Կողմերը, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքային պլանին». Աննա Նաղդալյան

Սիրիական լարվածության ֆոնին Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Արդյոք բանակցության կողմ հանդիսացող Հայատանը տեղյա՞կ է եղել այս հանդիպման մասին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.

«Կողմերը, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաեւ նրանց շփումները տարբեր ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային կառույցների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։