Եղիսաբեթ Բ-ն առաջին անգամ ձեռնոցներով է եղել պարգեւները հանձնելիս
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին տասնամյակի ընթացքում առաջին անգամ ձեռնոցներ դրած Է անցկացրել պարգեւների ավանդական հանձնումը երկրում կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի ֆոնին: Բուքինգհեմի պալատում տեղի ունեցած արարողության լուսանկարները տարածել Է Press Association գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լուսանկարներում երեւում Է, թե ինչպես Է միապետը, որը երկար սպիտակ ձեռնոցներով Էր, Բրիտանական կայսրության Շքանշանի կոմանդորի խաչ ամրացնում դերասանուհի Ունիդի Քրեյգի կոստյումի դարձածալին: Նորին Մեծության դիվանատանը չեն ճշտել, թե զգեստեղենի այդ իրն օգտագործվել Է արդյոք որպես կորոնավիրուսով ախտահարումից նախազգուշական միջոց, աշխարհում որի զոհ Է դարձել գրեթե 3 հազար մարդ:
Մինչդեռ Ջո Լիթլը՝ թագավորական ընտանիքի կյանքի մասին պատմող հանդեսի գլխավոր խմբագիրը, դա համարել Է «խելամիտ նախազգուշություն» պետության ղեկավարի կողմից:
Մեծ Բրիտանիայում ներկայում հաստատված Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության 51 դեպք: Դրանց մեծ մասը բաժին Է ընկնում Անգլիային: Դրանք արձանագրված են են նաեւ Հյուսիսային Իռլանդիայում, Ուելսում եւ Շոտլանդիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: