Լրահոս

11.03.2011 14:12


Վ. Հովհաննիսյան. «Սոչիում առանձնապես որևէ նոր բան տեղի չի ունեցել»

Վ. Հովհաննիսյան. «Սոչիում առանձնապես որևէ նոր բան տեղի չի ունեցել»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սոչիում նախագահներ Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի մարտի 5–ի եռակողմ հանդիպմանը՝ ասել է, որ այս հանդիպման արդյունքների վերաբերյալ թե՛ դրական, թե՛ բացասական ծայրահեղ գնահատականներն անհիմն են։

Սոչիում առնձնապես որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Սոչիում վերահաստատվել են խաղաղ կարգավորմանն ուղղված ձգտումները, և միայն մեկ նոր երևույթ կարելի է  մատնանշել։ Համատեղ հայտարարության մեջ խոսվել է հատուկ քննություն բացվելու մասին՝ կապված ղարաբաղաադրբեջանական սահմանի (որտեղ զինված ուժերի շփման գիծն է) վրա զինադադարի (հրադադարի) խախտման դեպքերի հետ։ Սա ինքնին հետաքրքիր է,  որովհետև նման քննություն հնարավոր չէ անցկացնել առանց Ղարաբաղի ներգրավվածության, որովհետև տեղի է ուենցել Ղարաբաղի տարածքում՝ Ղարաբաղի սահմանի վրա, և  ուրեմն առանց Ղարաբաղի քաղաքացիական կամ զինվորական իշխանությունների՝  նման քննություն անցկացնել հնարավոր չէ,–ասել է նա։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ այս գործընթացի իրագործումը կարող է դրական առաջընթացի հանգեցնել, եթե Ադրբեջանը  բարի կամք դրսևորի։

Քանի որ ես վստահ եմ, որ Արդբեջանը ցանկություն չի  ունենա նման քննություն իսկապես իրականացնելու,  որովեհտև մեղավորը 100 դեպքից 99–ում ինքն է, և չի  ուզենա նաև, որ ԼՂՀ զինվորական կամ քաղաքացիական  իշախնությունը ներգրավվի նման պրոցեսի մեջ, և ուրեմ ես լավատեսորեն տրամադրված չեմ, որ այդ պրոցեսն իսկապես կսկսվի,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը