Աշխարհ

04.03.2020 12:49


Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր լրատվամիջոցի տնօրենին

Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր լրատվամիջոցի տնօրենին

Ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական «Odatv» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվել է այդ լրատվամիջոցի տնօրեն Բարըշ Թերքօղլուն:

Նշվում է, որ Թերքօղլուն ձերբակալվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի տեղակալ Հասան Յըլմազի բանավոր ցուցումով: Նրան տեղափոխել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք:

Լրատվական կայքի ղեկավարին հարցաքննությունից հետո տեղափոխել են Ստամբուլի Չաղլայան դատարան:

Ձերբակալելու որոշման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չկա, բայց «Odatv»-ն հայտնում է, որ ձերբակալման պատճառը Լիբիայում մահացած թուրք հետախույզի՝ Թուրքիայում հուղարկավորելու մասին տեղեկության հրապարակումն է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը