Աշխարհ

04.03.2020 11:35


Լոնդոնում կորոնավիրուսից վախեցած անցորդները հարձակվել և ծեծել են չինացի ուսանողին (լուսանկարներ)

Լոնդոնում կորոնավիրուսից վախեցած անցորդները հարձակվել և ծեծել են չինացի ուսանողին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սովորող չինացի ուսանողը պատմել է, որ փողոցի անցորդներն իրեն ծեծել են` բղավելով, որ «չեն ցանկանում կորոնավիրուսով վարակվել», հայտնում է Sky News-ը:

Չինաստանի քաղաքացու խոսքով` ինքը Լոնդոնի մարդաշատ հատվածներից մեկով անցնելիս է եղել, երբ անցորդներն ինչ-որ բան են ասել կորոնավիրուսի մասին: Այնուհետև նրանցից մեկը հարձակվել է 23-ամյա ուսանողի վրա:

«Երեք-չորս տղա ու աղջիկ միանգամից հարվածեցին դեմքիս»,- շարունակել է երիտասարդը:

Հարձակման հետևանքով վնասվել է ուսանողի աչքը, որի վերականգնման համար վիրահատական միջամտություն է անհրաժեշտ:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է:

Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:

12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք:

Կորոնավիրուս չի գրանցվել 122 երկրում:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի օջախը Չինաստանի Ուհան քաղաքում է:

Աղբյուրը՝ Tert.am

Jonathan Mok said he may need reconstructive surgery

Այս խորագրի վերջին նյութերը