Աշխարհ

04.03.2020 10:36


Թրամփն իր աշխատավարձը տրամադրել է կորոնավիրիուսի դեմ պայքարին

Թրամփն իր աշխատավարձը տրամադրել է կորոնավիրիուսի դեմ պայքարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 100 հազար դոլար՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը, փոխանցել Է երկրի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դոնալդ Թրամփը պարտավորություն Է ստանձնել նվիրաբերել իր աշխատավաձը որպես նախագահ պաշտոնավարելու ընթացքում: Կատարելով իր խոստումը եւ հանուն ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման, նա 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերել Է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը՝ աջակցելու կորոնավիրուսին դիմակայելու, այն զսպելու եւ դրա դեմ պայքարի նպատակով գործադրվող ջանքերին»,- ժգրել Է մամուլի քարտուղարը:

Հաղորդագրությանը նա կցել Է համապատասխան չեկի լուսանկարը, որը ստորագրված Է ԱՄՆ-ի նախագահի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը