Քաղաքական

04.03.2020 10:18

Դատավորներից ազատվելու մեխանիզմը գործի է դրվել․ «Ժողովուրդ»

Դատավորներից ազատվելու մեխանիզմը գործի է դրվել․ «Ժողովուրդ»

«Երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փա­թեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ:

Եվ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմա­նադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաև դատական համակարգի մաքրման աշխատանքները: Ընդ որում, իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչև ապրիլ ամիսը վերջնական տեսքով ունենալ նախագիծը:

Եվ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ ար­դարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, որոշել են դիմել խորամանկու­թյան և այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ՝ խուսափելով վեթինգ տերմինից:

Իսկ պատճառն էլ պարզ է. այս օրենքի նախագծերը դեռևս անցած տարի էին Աժ պետական-իրավական հանձ­նաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց դրանք ինչ-որ մի պահի սառեցվել էին, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գոր­ծընթացին:

Առաջին անգամ այդ մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին՝ ասելով, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Եվ նրա հայտարարությունից անմիջա­պես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել, սակայն այն այդպես էլ վերջ­նական տեսքի չէր բերվել, քանի որ իշխանությունները մտափոխվել էին՝ որոշելով, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել սահմանադրական բարեփո­խումների միջոցով, ինչը կնպաստեր նաև դատական համակարգի առողջացմանը: Սա­կայն, ի վերջո, կրկին քննարկումներից հետո իմքայլականները եկել են այն եզրակացու­թյան, որ պետք է վերադառնալ առաջին ծրագրին, և պետք է լինի վեթինգ: Եվ ահա այժմ էլ իշխանությունները որոշել են արագացնել գործընթացը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։