«Օլիմպ» ԱԿ. «Կառավարության ղեկավարի պարբերաբար հնչող կոչերը փաստորեն դատարկ խոսքեր են»
Մեկ տարի առաջ այս օրը ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ապօրինաբար՝ բիրտ ուժ կիրառելով, ազատեցին Աբովյան 4 հասցեում գտնվող տարածքը։ Տվյալ հասցեում գտնվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում էր «Օլիմպ» ԱԿ-ին, որը 2007թ-ի կառավարության որոշմամբ համարվել էր «գարակա հանրային շահ» և տրվել էր կառուցապատող «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությանը՝ շինարարություն իրականացնելու համար։
«Օլիմպ» ԱԿ-ին պատկանող Միլանո խանութը որպես գործող բիզնես զրկվեց գործունեության համար անհրաժեշտ տարածքից։
Տեղի ունեցած անօրինականությունների մասին «Օլիմպ» ԱԿ-ի փայատերերը գրավոր դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱ ծառայութան տնօրենին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել։
«Օլիմպ» ԱԿ ներկայացուցիչները այս ընթացքում տասնյակ հայցեր են ներկայացրել ՀՀ դատարաններ, ինչպես նաև երեք հայցադիմում են ուղարկել Մարդու Իրվաունքների Եվրոպական Դատարան։
Մեկ տարում ոչ մի հուսադրող գործընթաց տեղի չունեցավ, փոխարենը` ՀՀ դատարանները մասնակից դարձան այս հանցավոր գործընթացին և տեղի ունեցած ապօրինությունները փորձում են օրինականացնել դատարանի վճիռների միջոցով։ Վճռաբեկ բողոքները կամայական կերպով ետ են վերադարձվում առանց որևէ պարզաբանման։
Արտագաղթի դեմ պայքարն ու փոքր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու կառավարության ղեկավարի պարբերաբար հնչող կոչերը փաստորեն դատարկ խոսքեր են, ինչն էլ ապացուցվում է կոնկրետ «Օլիմպ»-ի օրինակով։
Սեփական երկրում սեփական իրավունքների համար պայքարը կարծես սպառված է և արդարությունը վերականգնելու հույսերը գնալով անիրական են դառնում։ Ժողովրդին կեղեքելը և հուսահատ վիճակին հասցնելն են մեր իշխանությունների միակ գերակայությունը։

http://www.youtube.com/watch?v=FfGPs6rgdX0&feature=relmfu
«Օլիմպ» ԱԿ ադմինիստրացիա